HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ավետիք Չալաբյանի պաշտպանները լքել են նիստերի դահլիճը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության  դատարանում` նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր սկսվեցին «Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նախնական դատալսումները:

Նիստի մեկնարկին պաշտպանական կողմն ասաց, որ իրենք չեն ծանոթացել վարույթի նյութերին, ընդ որում` ոչ իրենց մեղքով:

Պաշտպան Վարազդատ Հարությունյանն ավելացրեց, որ վարույթի նյութերը դատարանին տրամադրվել են հուլիսի 12-ին, իսկ Ավետիք Չալաբյանին` հուլիսի 20-ին:

Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներին` Հարությունյանը նշեց, որ Քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորին վարույթի նյութերին ծանոթացման համար 4 կամ 5 օր տրամադրելը ողջամիտ ժամկետ չէ:

Շուրջ մեկուկես ժամ քննարկումից հետո ի վերջո պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը:

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով այդ հոդվածն ապաքրեականացված է եղել, սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց և Չալաբյանի երկամսյա կալանավորման ժամկետը լրանալուց առաջ օրենսգրքում լրացում է կատարվել, վերը նկարագրված արարքը քրեականացվել է, եւ այդ պայմաններում՝ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter