HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորների ընդհանուր ժողովը մեկնարկեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում քիչ առաջ մեկնարկեց Դատավորների ընդհանուր ժողովը: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է:
Ժողովի մասնակցում է 146 դատավոր` ՀՀ ընդհանուր 268 դատավորից:
Նշենք,  որ որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանի, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նաիրա Հովսեփյանի և Գայանե Մազմանյանի թեկնածությունը:
ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր տեղն առաջացել է ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter