HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 մլն դրամ՝ Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար

Հայաստանի կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար: 

Մաեստրոյի արձանը, ըստ նրա այրու ցանկության, կպատրաստի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը։ 

Երևանի ավագանու նիստին ներկայացվել է հուշարձանի էսքիզն ու պատկերը տեղանքի հետ համադրությամբ։ Այն իրենից ներկայացնում է երեք վեր խոյացող մուգ ապակե սյուներ. մեջտեղի սյունի վրա կտեղադրվի Օհան Դուրյանի կիսանդրին, իսկ կողքերի սյուների՝ մաեստրոյի ձեռքերը՝ դիրիժորության (չափ տալու) պահին։ Արձանը լինելու է լուսավորված և ունենալու է երաժշտական ուղեկցություն (դինամիկները տեղադրվելու են պատվանդանի մասում)։ Կիսանդրին և ձեռքերը պատրաստված են լինելու բրոնզից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter