HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ալվինա Գյուլումյան. «Մենք պետք է կարողանանք հասարակության հետ աշխատել»

«Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկման ժամանակ այսօր ներկա անձանցից ոմանք անդրադարձան այն հարցին, որ միջազգային հանրությունը լուռ է՝ չնայած Հայաստանում բռնաճնշումների աննախադեպ ծավալին:

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ միջազգային կառույցներում նախկինում իրենց քննադատել են կալանավորումը որպես խափանման միջոց մեծ թվով դեպքերում կիրառելու համար, Զարուհի Փոստանջանն էլ դիտարկեց, որ միջազգային հանրության հետ պատշաճ աշխատանք չի տարվում:

Թեմային այլ դիտանկյունից անդրադարձավ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, ում պաշտոնավարումը, հիշեցնենք, իշխող քաղաքական ուժի նախաձեռնած փոփոխությունների հետևանքով  դադարել է՝ որպես ՍԴ դատավոր: Գյուլումյանը նշեց, որ միջազգային կառույցները արձագանքում են խախտումներին, երբ հանրությունն է ընդվզում դրանց դեմ:

«Մենք պետք է կարողանանք մեր հասարակության հետ աշխատել: Մենք որևէ արտահայտված ելույթ չունեցանք՝ կապված Սահմանադրական դատարանի հետ կատարվածի վերաբերյալ: Երբ իշխանությանը հաջողվեց Սահմանադրական դատարանի նկատմամբ նման կերպ վարվել, նման կերպ վարվել դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, Ազարյանի նկատմամբ հաջողվեց հարձակում կազմակերպել, և հասարակությունը լռեց, դատավորների մոտ անպաշտպանվածության զգացում առաջացավ: Մի հարց, որը ես բարձրացրել էի 2016 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, փոփոխությունների հեղինակների մոտ, թե արդյոք դուք գտնում եք, որ մենք այնքան ժողովրդավարական ենք դարձել, որ կարող ենք դատավորի անձեռնմխելիության շեմն իջեցնել: Եւ փորձը ցույց տվեց, որ ոչ, մենք դրան չենք հասել, և դատավորները սկսեցին ավելի զգուշավոր լինել:

Գյուլումյանը նշեց, որ երբ մի դատավոր զգում է, որ մեկ այլ դատավոր այս կամ այն կերպ վարվեց, ու իրեն ոչ ոք չպաշտպանեց, ինքը պարզապես նույն կերպ չի վարվում: Այս գործելաոճը Գյուլումյանի համար ընդունելի չէ, բայց ըմբռնումով է մոտենում անձանց ինքնապաշտպանական բնազդին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter