HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքում կարկուտից այգիներ ու ցանքատարածքներ են վնասվել

Մայիսի 22-ին Սյունիքի մարզից հայտնել են, որ ժամը 08.45-08.50-ն ընկած ժամանակահատվածում տեղացած կարկտի հետևանքով վնասվել են Լեհվազ, Շվանիձոր, Վարդանիձոր գյուղերի, իսկ ժամը 09.20-09.40-ը` Շրվենանց, Նորաշենիկ, Ներքին Խոտանան գյուղերի և Կապան քաղաքի այգիներն ու ցանքատարածքները:

Այս մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզպետարանը: Ստեղծվել է հանձնաժողով` հասցված վնասի չափը պարզելու և գնահատելու համար:

Տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter