HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գարեգին Չուգասզյան. «Կազինոյում անիմաստ է գաղափարներից խոսել»

«Դասական միջոցով իշխանափոխություն իրականացնելը Հայաստանում դառնում է անհնար այն պատճառով, որ գործող վարչախումբն ընտրությունից ընտրություն ավելի է կատարելագործում կեղծման մեխանիզմները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը:

Այդ պատճառով նա առաջարկում է փնտրել այլընտրանքային ընտրությունների ճանապարհ: Գ. Չուգասզյանը ներկայացրեց «Ճանապարհային քարտեզ» նախագիծը, որը թույլ կտա այլընտրանքային ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության և նոր հանրապետության հիմնադրմանը:

Գործընթացը պետք է իրկանացվի երկու հիմնական փուլով. նախախորհրդարանի ստեղծում` նախաձեռնող խմբի ձևավորում, աջակիցների համախմբում և ընտրական հանձանաժողովի կազմավորում, որի նպատակը նոր Հայաստանի տեսլականի ձևավորումն է, և հիմնադիր խորհրդարան, որը կձևավորվի բաց քննարկումների արդյունքում: Ի տարբերություն նախախորհրդարանի` հիմնադիր խորհրդարանը ձեռք է բերելու լեգիտիմություն` իրականացնելու անցնցում իշխանափոխություն:

Գործընթացի հիմքում պետք է ընկած լինի հասարակական պայմանագրերի կքնումը` քաղաքացիների և հիմնադիր խորհրդարանի միջև: Կարևորվում է նաև համահայկականության սկզբունքը, իսկ պաշտոնավարման պայմանը հայրենաբնակությունն է: Ճանապարհային քարտեզի նպատակն է հասնել Հայաստանում լեգիտիմ և անցնցուն իշխանափոխության:

Գ. Չուգասզյանի կարծիքով` առաջին փուլից հետո գործընթացի մեջ ներգրավված մարդիկ ԱԺ-ին հակադիր ֆոն կստեղծեն, ձեռք կբերեն հեղինակություն ժողովրդի շրջանում: Եվ երբ գաղափարը տարածում գտնի, կավելանան նաև ռեսուրսները:

Նրա խոսքով` սա չպետք է լինի մի խումբ անձանց ցանկություն, գործընթացը պետք է արտահայտի ժողովրդի կամքը: Պարզապես պետք է լինեն պատասխանատու մարդիկ, ովքեր պատրաստ են կամավոր լծվել այս աշխատանքին, ստեղծել ինտելեկտուալ ճակատ, այնուհետև նոր Հայաստանի տեսլականը ներկայացնել ժողովրդին:

Գ. Չուգասզյանի խոսքով` պետք է լինի այլընտրանքային ընտրություն, որը կներառի գաղափարներ, իսկ այս ընտրական գործընթացների սկզբունքն այլ է. «կազինոյում անիմաստ է գաղափարներից խոսել»:

«Այն բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք գտնում են, որ այլընտրանք գոյություն ունի, այդ ուժերի համար է այս ճանապարհը և բոլոր այն միամիտ ընդդիմադիրների համար, որոնք կարծում են, որ իրենց օգտակար գրոծողության գործակիցը զրոյից բարձր կարող է լինել ներկայումս գործող ԱԺ-ում», - հայտարարեց Գ. Չուգասզյանը:  Նա հավելեց, որ կան որոշ ազնիվ քաղաքական գործիչներ, որոնք դեռ հույս ունեն փոփոխություն կատարել այս ԱԺ-ում, ինչպես օրինակ` Զարուհի Փոստանջյանը: Սակայն այս գործընթացը կուսակցական չէ: Հայաստանում չկա կուսկացություն, որը կարող է Հայաստանը հանել այս խորը փոսից:

Գ. Չուգասզյանի կարծիքով` սխալ է ժողովրդին մեղադրել այս վիճակի համար: Նա ունի մեղքի իր բաժինը, սակայն առյուծի բաժինը իշխող վարչակարգինն է: Նրա խոսքերով` հեշտ է ուղղել այս վիճակին հասած ժողովրդին, սակայն շատ դժվար է փոխել նման ռեժիմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter