HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել բոլոր մայրերին՝ անկախ հաշվառման վայրից. նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած օրենսդրական նախաձեռնությամբ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար թե՛ գյուղաբնակ, թե քաղաքաբնակ ծնողները, որդեգրողները կամ խնամակալը խնամքի նպաստ կստանան:

Գործող օրենքով՝ խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող և փաստացի բնակվող ծնողին՝ անկախ աշխատելու հանգամանքից:

Այսպիսով՝ նախաձեռնությունն ընդունվելու դեպքում 2023թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվելու է բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման վայրից:

Նախագծում նշվում է, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ամիսը՝ ներառյալ, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ ՝

  • ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով,
  • երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,
  • երեխան չի գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ:
  • Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է սահմանված պայմաններին և երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

Խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նախագիծը մշակվել է ծնելիության կայուն աճ ապահովելու համար և երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու կառավարության որդեգրած քաղաքականության կոնտեքստում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ խնամքի նպաստի իրավունք տրվեց նաև չաշխատող՝ գյուղաբնակ ծնողներին, քաղաքաբնակ ծնողները արտահայտել են իրենց դժգոհությունն առ այն, որ քաղաքներում երեխային խնամելը նույնպես ծախսատար է և արժանի է պետական հոգածության:

Նախագիծը ստացել է Կառավարության հավանությունը և ուղարկվել խորհրդարան: Նշենք, որ այն նախ պետք է ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանա, որից հետո քննարկվի լիագումար նիստում:

Մեկնաբանություններ (6)

Աննա
Բարեվ ձեզ ես երեխայիս ունեցել եմ Ռուսաստանում բայց հայաստանի քաղաքացի ենք բոլորս կարող եմ երեխային տրամադրվող գումարը ստանամ՞
Անահիտ
Բարև ձեզ, քաղաքաբնակ մայրը կարող է ստանալ երեխայի խնամքի նպաստ մինչև 2 տարեկանը, և եթե այո այդ օրենքը գործում է միայն 2023թ. ծնվածների դեպքում։
Lusine
Բարև ձեզ երախայի կաթի գումարփ կնստի հունվար ամսվան քառտին վետեբեյում
Նազելի
Բարեվ Ձեզ խնդրում եմ ինձ կասեք հասնում է ինձ
Վիկտորյա
Բարև Ձեզ կներեք կարող եմ իմանալ խնամքի նպաստ երբ կլինի։ ։
Հասմիկ
Հարգելի սոցապ Նախարարություն Ես գտնվելով ֆիզ արձակուրդում , արդեն երկու ամիս է ստացել եմ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի գումարը։ Հիմա իմ աշխատանիք վայրը լուծարվել է։ Ինձ ասել են , որ ես չեմ կարող այլևս ստանալ այդ գումարը։ Խնդրում եմ ինձ պատասխանել , եթե այդ գումարը վճարում է պետությունը, ի՞նչ կապ ունի աշխատանքի վայրը։ Եվ խնդրում եմ ինձ նաև ասեք ի՞նչ տարբերակով կարող եմ նորից ստանալ այդ գումարը։ Իմ խնամքի տակ ունեմ երկու անչափահաս երեխա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter