HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Էդգար Ղազարյանի հանրահավաքը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով (լուսանկարներ)

Հանրապետության հրապարակում այսօր հանրահավաք էր հրավիրել Էդգար Ղազարյանը՝ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար և Վայոց Ձորի նախկին մարզպետ։ Էդգար Ղազարյանը ղեկավորում է «Անկախության շարժում» նախաձեռնությունը։ Այսօրվա հանրահավաքի օրը պատահական չէր ընտրված․ օգոստոսի 23-ը Անկախության հռչակագրի ընդունման օրն է։

Ավելի վաղ Ղազարյանը հայտարարել էր, որ հանրահավաքի ժամանակ գնալու է կառավարության շենք՝ հանդիպելու վարչապետ Փաշինյանին, որպեսզի վերջինիս ներկայացնի նրա հեռացման 3 տարբերակներից մեկը` հրաժարականի պահանջը։ Փաշինյանին Էդգար Ղազարյանը նաև հրապարակ էր հրավիրել՝ ներկայացնելու վարչապետի հրաժարականի հիմնավորումները։

Հանրահավաքի անցկացման վայրից Էդգար Ղազարյանը միայնակ քայլեց դեպի կառավարության շենք՝ հանդիպում պահանջելու։ Ղազարյանը Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանի հետ կարճ զրույցից հետո հայտարարեց, որ հանդիպումը չի կայանալու, քանի որ Փաշինյանը վախեցել է իր հետ հանդիպումից, ինչպես նաև, ըստ իր տեղեկությունների, աշխատանքային ժամին գտնվում է Սևանի ամառանոցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter