HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Սթարմուսի «Ուրիշ աշխարհը» (ֆոտոշարք)

Գիտության, արվեստի ու երաժշտության համադրությամբ Starmus VI Armenia («Սթարմուս») միջազգային փառատոնի 3-րդ օրվա համերգը, որը կայացավ սեպտեմբերի 7-ին, կրում էր Another World («Ուրիշ աշխարհ») խորագիրը։

Համերգը տեղի ունեցավ Երևանի Մարզահամերգային համալիրում, որտեղ ելույթ ունեցան Queen («Քուին») խմբի կիթառահար Բրայան Մեյը Ջիվան Գասպարյան կրտսերի հետ, Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը՝ խմբավար Մարիա Գալստյանի գլխավորությամբ ու Բրայան Մեյի ձայնակցությամբ, դաշնակահար Դերեկ Շիրինյանը Սայմոն Ֆիլիփսի, Ռոն Բամբլֆութ Թալի ու Ռիք Ֆիերաբրաչիի հետ, իսպանացի սոպրանո Մոնսերատ Մարտին, ամերիկացի ռոք կատարող Ջեֆ Սքոթ Սոթոն, երգիչ Գոռ Սուջյանը, «Նեմռա» ռոք խումբը. այս ամենը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Բրայան Մեյն առաջին անգամ հանդիսատեսին ներկայացրեց Another World («Ուրիշ աշխարհը») երգը։

Համերգի հատուկ հյուրերն էին Գրեհեմ Գոուլդմանը և Սերժ Թանկյանը։

Երևան, Սեպտեմբերի 7, 2022 թ․։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter