HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Մենք բարդ իրավիճակում ենք գտնվում, ունենք զոհեր և վիրավորներ․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ պետական սահմանի պաշտպանության ժամանակ գիշերվանից սկսված մարտական գորոծղությունների ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը։

«Տեղյակ եք, որ այս գիշեր ադրբեջանական զորքերը մի քանի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ-ի ուղղությամբ։ Մենք ունենք զոհեր և վիրավորներ։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ նախ հարգենք մեր զոհվածների հիշատակը»,- հայտարարեց Ազգային ժողովի նախագահը, ապա հավելեց, որ ստեղծված իրավիճակում քաղաքական ուժերն ու հանրությունը պետք է միասնական լինեն։ 

ԱԺ նախագահի կարծիքով՝ նման պարագայում չեն կարող քաղաքական տարաձայնություններին տեղ տալ։ Դիմելով քաղաքացիներին՝ Սիմոնյանը նշեց․ «Պետք չէ խուճապի մատնվել, մենք բարդ իրավիճակում ենք գտնվում։ Խնդրում եմ ձեզ որևիցե ձևով, թե՛ ապատեղեկատվությանը, թե՛ տարբեր տարածվող լուրերին տեղիք չտալ, չտարածել դրանք և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»։

ԱԺ նախագահը այսօր կներկայացնի ադրբեջանական հարձակման վերաբերյալ ՀՀ ԱԺ-ի հայտարարության տեքստը։ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 11:00-ին ԱԺ-ում ելույթով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ազգային ժողովի նիստին տևական բացակայություններից հետո այսօր մասնակցում են նաև ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter