HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովհաննես Սահակյանը պատգամավոր չի լինի, բայց «խոպան» չի գնա

Չորրորդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական ամենաակտիվ պատգամավորներից մեկը` Հովհաննես Սահակյանը, Ազգային ժողովում այս անգամ չի լինելու: Արդեն հստակեցվել է այն պատգամավորների ցանկը, որոնք զբաղեցնելու են պատգամավորական տեղերը, եւ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում 110-րդ համարը զբաղեցնող Հովհաննես Սահակյանի անունն այդ ցանկում չկա: Որպես գործող պատգամավոր՝ նրա լիազորությունները կավարտվեն մայիսի 31-ին:

Հովհաննես Սահակյանը «Հետքի» հետ զրույցում կատակով նշեց, թե քանի որ պատգամավոր չի լինելու, գնալու է «խոպան»: Իսկ ավելի լուրջ, նշեց, թե ամեն ինչ ավարտված չի համարում:

«Արտառոց բան չկա` լինեմ խորհրդարանում, թե չլինեմ, առավել եւս` ես ինձ որպես քաղաքական գործիչ եւ իրավաբան, տեսնում եմ խորհրդարանում: Կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կընթանա եւ ընդամենը ժամանակի ու տեխնիկական խնդիրներ են իմ խորհրդարան լինել-չլինելը եւ կարծում եմ՝ մոտ ժամանակներս այդ խնդիրը կլուծվի»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Ըստ նրա, երբ կառավարությունը ձեւավորվի, դեռեւս շանս կա, որ ինքը եւ կուսակցության այլ ակտիվ պատգամավորներ կանցնեն խորհրդարան, քանի որ հնարավոր է՝ ինքնաբացարկներ լինեն:

Հովհաննես Սահակյանը կուսակցական գաղտնիքները չցանկացավ բացել եւ պատասխանել այն հարցին, թե գործադիր մարմնում իրեն պաշտոն առաջարկել ե՞ն, թե՞ ոչ, սակայն նշեց, որ իրեն պատկերացնում է միայն օրենսդիր մարմնում:

«Կարծում եմ, որ Ազգային ժողովում դեռեւս անելիք ունեմ»,- ավելացրեց Հովհաննես Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter