HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գայանե Առուստամյան. «Ես չեմ հավատում ԲՀԿ-ին»

«Անձամբ ես հակված չեմ հավատալ, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր հայացքներ կրող կուսակցություն է»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը:

Նրա կարծիքով՝ ԲՀԿ-ն, որը խոսում է ժողովրդավարության և ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին, դեռևս պետք է իր քայլերով ապացուցի, որ իր խոսքը գործ է, այլ ոչ թե խաղ, և որ ինքն իսկապես ցանականում է դիմադրել այս իրավիճակին: Առհասարակ, ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն:

«Ես չեմ հավատում ԲՀԿ-ին: Հնարավոր է, որ ԲՀԿ-ն իր լոյալ դիրքը պահպանում է, որպեսզի նախագահական ընտրություններին իր թագավորով հանդես գա»,- հայտարարեց ՀԱԿ ներկայացուցչը:

Վերջինս չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, որը ՀԱԿ-ի ձայների մի մասը գնաց ԲՀԿ-ին: Նրա կարծիքով՝ ՀԱԿ-ի ընտրազանգվածը կայուն է և հասարակության ողջամիտ հատվածն է: Սակայն եթե այն նվազում է, նշանակում է, որ մարդիկ արտագաղթում են: Գ. Առուստամյանի խոսքերով՝ ԲՀԿ-ի ընտրազանգվածը ընտրեց «Ժառանգությանը»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու վարկածին՝ ՀԱԿ ներկայացուցիչը դա համարեց անհնար՝ երկրորդ նախագահին որակելով մոնստր:

Մեկնաբանություններ (1)

Varsham
Ինչպես էլ ասես, մեկ է, իմաստը չի փոխվի: ԲՀԿ-ի պապան Ռոբերտ Քոչարյանն է: Նրան է պատկանում հանրապետության ամենահարուստ ընկերությունը, Քաջարանի մոլիբդենի կոմբինատը: Երբ փոքր և միջին ձեռնարկաությունները ճկռում են գերավճարների տակ, կոմբինատի տնօրենները և սեփականատերերը աշխատում են հերթական միլիոնը չվճարած հարկերից: Բա դրանց ոնց հավատաս?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter