HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լծեն-Տաթև ճանապարհի վերակառուցման համար 106 միավոր հողամասի նկատմամբ գերակա շահ կճանաչվի

Սյունիքի մարզի Լծեն-Տաթև ճանապարհահատվածի վերակառուցման համար Տաթև համայնքի 106 միավոր հողամասի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ։ Կառավարության այս որոշման նախագիծը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Այս ճանապարհը Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը շրջանցող Մ2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհի մի հատվածն է, և ըստ ՏԿԵՆ-ի՝ այն իր հերթին հնարավորություն կտա շրջանցել Մ2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհի 6 կիլոմետր երկարությամբ ոլորանները։

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Գորիս-Կապան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի հետևանքով այդ հատվածով երթևեկելը դարձավ վտանգավոր, քանի որ ադրբեջանական կողմը պարբերաբար տարատեսակ խոչընդոտներ էր ստեղծում վարորդների համար, ուստի շրջանցող ճանապարհ ունենալը դարձավ կենսական անհրաժեշտություն։

ՏԿԵՆ-ի ներկայացրած նախագծում ասվում է, որ ճանապարհի վերակառուցումը հնարավոր չէ առանց լրացուցիչ հողամասերի օտարման, քանի որ ճանապարհի երթևեկելի մասը որոշ հատվածներում լայնացվում է, որոշ հատվածներում փոփոխվում է ճանապարհի ծրագիծը, ինչի արդյունքում Սյունիքի մարզի Տաթև համայնքում գտնվող 106 միավոր հողամասերի  որոշ հատվածներ ընդգրկվել են վերակառուցվող ճանապարհ օտարման շերտի սահմաններում։

Օտարվող հողամասերի ձեռք բերողն է հանդիսանալու Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2023 թվականի հունիսի 30-ն է։

Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter