HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Փակ շուկայի սեփականատերը պարտավորագիր չի ստորագրել

«Ամիսը մեկ Երևանի հասարակությունը ցնցվում է ինչ-որ մի տեղ մի բան կառուցելուց կամ քանդելուց: Արդեն աննկատ Երևանում հնարավոր չի լինի ինչ-որ բան քանդել»,- այսօր հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Քննարկումը վերաբերում էր Փակ շուկային:  

Մշակույթի նախարարության և քաքաղաքապետարանի համատեղ հանձնաժողովը, որը ստեղծվել է Փակ շուկայի խնդրի արդյունքում, ղեկավարում է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքերով` պետությունն աչքի լույսի պես պետք է պահի այդ հուշարձանները, սակայն երբ կառույցները վնասվում են, մարդիկ բողոքում են, ստացվում է, որ հասարակությունը պայքարում է պետության դեմ: Փակ շուկան մտնում է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակի մեջ, որի հեղինակը Գրիգորի Աղաբաբյանն է:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ շենքի վաճառքի ժամանակ սեփականատիրոջ հետ պետք է կնքվի պարտավորագիր, ըստ որի` սեփականտերն իրավունք չունի փոփոխություններ կատարել շենքի ներսում, իսկ հնարավոր փոփոխությունները պետք է համաձայնեցվեն մշակույթի նախարարության հետ: Սակայն տվյալ դեպքում նման պարտավորագիր չի ստորգրվել:

Մ. Մինասյանի խոսքերով` տպավորությունն այնպիսին է, որ պահպանում են Մաշտոցի պողտայի կողմից արտաքին տեսքը, սակայն հետևի մասում կատարում են իրենց ուզած փոփոխությունները: Իսկ այդ փոփոխությունների դեպքում սեփականտերը պետք է պատասխանատվության ենթարկվի:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը տեղեկացրեց, որ այժմ պահպանվող հուշարձանների ցանկում կա 25 հազար հուշարձան, որից շուրջ 19 հազարը չօտարվող են, այսինքն` օգտագործման, վաճառքի ենթակա չեն: Իսկ Փակ շուկան այդ ցանկի մեջ չի մտնում: Նա նշեց, որ Փակ շուկայի հարցում կարգը խախտվել է:

Իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանը նշեց, որ այդ 6 հազար օտարման ենթակա հուշարձաններից և ոչ մեկի դեպքում չկա համապատասխան պարտավորագիր: Պետք է հաշվել Փակ շուկայի դեպքում կատարված վնասները և ներկայացնել սեփականտիրոջը:

Հանրային խորհուրդը որոշեց, որ պետք է հարցը ստանա իրավական կարգավորում` ներկայացվի պարտավորագիր, սեփականտերը վերականգնի հուշարձանի նախկին տեսքը, եւ միակ բանը, որ պետք է շուկայի պարագայում ավելացվի, ավտոկայանտեղին է: Ըստ Հանրայի խորհրդի՝ մյուս հուշարձանների դեպքում եւս պետք է լուծում ստանա պարտավորագրի հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter