HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմուկ. «Իսկ ո՞ւր է բնապահապանության նախարարությունը»

Ջերմուկից ուղիղ գծով 12 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման հարցը դուրս է բերել խնդրի նոր շերտեր: Մայիսի 31-ին «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների ՇՄԱԳ-ի, ջրային ռեսուրսների ռիսկերի հետ կապված աշխատանքային քննարկում: Այն նախատեսում է մի շարք փորձագետների մասնագիտական կարծիքների ամփոփում և «Գեոթիմ» ՓԲԸ -ի կողմից ներկայացված Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ի ուսումնասիրության պարզաբանում:

Հրավիրված կողմերն էին`բնապահպանության նախարարություն, ով արդեն որերրորդ անգամ չի ներկայանում հանրությանը, «Գեոթիմ» ՓԲԸ (այս անգամ մենք պատիվ ունեցանք լսել նաև մյուս կողմի կարծիքը), Քնարիկ Հովհաննիսյան`տեխնիկական գիտությունների թեկնածու, ջրաբան, փորձագետ, Կարինե Մայսուրյան` «Ջրի որակ» տեխնիկական հանձնաժողովի նախագահ, Կարինե Դանիելյան` «Կայուն զարգացման հիմնադրամ» ՀԿ, Ինգա Զառաֆյան` «Էկոլուր» ՀԿ, Ռուբեն Յադոյան` երկրաբանական գիտությունների թեկնածու, Սոնա Այվազյան` ԹԻ հակակոռուպցիոն կենտրոն, Գոհար Ղազինյան՝ ԵԱՀԿ: Հրավիրված կողմերը արտահայտեցին իրենց կարծիքներն ու մտահոգությունները Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ: Ի հայտ եկան նոր մեղադրվող կողմեր... 

Ծրագրի իրականացման ընթացքում բնապահապանության նախարարության կողմից 40 օրվա ընթացքում անկախ փորձաքննություն են ապահովվել Ավետիսյան Հրանտը, Մարգարիտա Առուստամովան, ինչպես նաև բնապահապանության նախարարությունը ինքն է որոշել` որ համայնքները կարող են համարվել ազդակիր: Այստեղ բախտի բերմամբ, թե պատահմամբ Ջերմուկը սպրդել է նախարարության աչքից: 

 

Եթե Ջերմուկը ազդակիր համայնք չէ, ապա նոյեմբերի 28-ին տեղի ունեցած հանրային քննարկումները ինչպե՞ս է որակում «Գեոթիմ» ՓԲԸ-ն և բնապահպանույան նախարարությունը: Հանրային քննարկման մասին չկան արձանագրություններ ոչ «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից, ոչ էլ նախարարության կողմից: Ավելին, անգամ այս պահին այն բոլոր քննարկումները, որոնք տեղի են ունենում Ջերմուկի երիտասարդների ջանքերով, նույնպես «կհամարվեն բարի կամքի դրսևորում»: Այդ դեպքում առաջանում են հետևյալ հարցերը.

Ե՞րբ է բնապահպանության նախարարությունը ներկայանալու հանրությանը:
Ե՞րբ է բնապահպանության նախարարությունը այս հասարակական քննարկումների այդյունքների հետ հաշվի նստելու և արձանագրություն կազմելու:
Ե՞րբ է Ջերմուկը ազդակիր համայքն համարվելու և ինչու՞ մինչ օրս այն ազդակիր համայքն չի եղել:  

«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (2)

Mard
naxarar@ eli kasi vor na texyan chi exel:))))) Shat antexekacvaca eli:))))))))
Karen
http://www.youtube.com/watch?v=yZ29hoTWPXI&feature=player_embedded 2 or arajva nkarahanumner

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter