HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Լիբանանյան ֆոտոնոթեր․ հայկական հետքերով (մաս 1)

20-րդ դարասկզբին Բեյրութ գետի աջ ափին՝ ճահճոտ, անհրապույր տարածքում, խրճիթներ են կառուցվում, որոնք հետագայում դառնում են տներ և շենքեր, ի վերջո, թաղամասը ստանում է քաղաքի կարգավիճակ։

Խոսքը Բուրջհամուդի մասին է, որը հիմնադրվել է 1915 թ․-ի Հայոց Ցեղասպանությունից փրկվածների կողմից, որոնք Դեր Զոր անապատի մահվան երթից, Օսմանյան կայսրության անկումից հետո հասել են Լիբանան՝ Բեյրութ։

Այժմ Լիբանանը հայկական կարևոր գաղթօջախներից մեկն է․ գործում են բազմաթիվ հայկական դպրոցներ, եկեղեցիներ, համալսարան, քաղաքական ու մշակութային կառույցներ։ Բեյրութից բացի՝ հայերը հաստատվել են նաև Տրիպոլի և Զահլե քաղաքներում, Անթիլիասում, որտեղ գտնվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստը, Այնճարում, որտեղ տեղափոխվել են Մուսալեռցիները։ 

Հետքի լուսանկարիչը «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի հետ այս տարվա նոյեմբերին այցելել էր Լիբանան՝ հավաքելով ճանապարհորդական ֆոտոնոթեր Լիբանանի ու տեղի հայկական համայնքի մասին։

Տնտեսական ճգնաժամի պատճառով տեղական արժույթը մոտ 10 անգամ արժեզրկվել է։

Բեյրութը՝ Արևելքի Փարիզը։

Ճգնաժամն ակներև է հատկապես գիշերը․ էլեկտրաէներգիայի անջատումները հաճախակի երևույթ են ամբողջ Լիբանանում։

Արփի Մանգասարյանի «Պատկեր» մշակութային կենտրոն-սրճարանը Բուրջ Համուդում։

Սուրբ Վարդան եկեղեցին Բուրջ Համուդում։

Արցախի դրոշն այստեղ ամեն քայլափոխի է։

Բուրջ Համուդ։

Հայաստանցու աչքին անսովոր տեսարանով այս կառույցը Բեյրութի հայտնի հայկական դպրոցներից է՝ Արսլանյան ճեմարանը Անթիլիասում։

Ճեմարանն այս շենք է տեղափոխվել Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ և կառուցվել այդ ընթացքում։ Լուսանկարում երևում է հին ու նոր մասնաշենքերի հատման գիծը։

Այստեղ կա հարուստ գրադարան՝ տասնյակ հազարավոր գրքերով, ինչպես նաև նաև հայ մամուլի եզակի պահոց։

Պատմաբան, արխիվագետ, «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» բազմահատորյակի հեղինակ Երուանդ Փամպուքեանը՝ Արսլանյան դպրոցի իր կաբինետում։

Հեքիաթային տեսքով այս կառույցն էլ Նորսիկեան մանկապարտեզն է, որը ճեմարանի մասն է կազմում։

Մանկապարտեզում ամեն տարիքային խումբ ունի իր առանձին խաղահրապարակը։ 

Հարևանությամբ է գործում նաև մանկամսուրը՝ 1-ից 3 տարեկան մանուկների համար։

Ճանապարհ դեպի հյուսիս՝ Բիբլոս (Ջիբեյլ):

Բիբլոսում է գտնվում դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի կողմից հիմնված որբանոց-վարժարանը, որտեղ հանգրվանել են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ որբերը։

2015 թ․-ին այստեղ՝ «Թռչնոց բույն» որբանոցի ամենահին շենքերից մեկում, բացվել է Հայոց ցեղասպանության որբերի թանգարանը։ 

«Թռչնոց բույն»-ը։

Զբոսաշրջային Ջիբեյլը։

Ջիբեյլ (Բիբլոս)։

Գիշերային Միջերկրականը։

Շարունակելի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter