HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի դիմաց նստացույց է սկսել (լուսանկարներ)

«Արցախի ժողովուրդը բոլորիս աջակցության կարիքն ունի» կարգախոսով Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև անժամկետ նստացույց է սկսել։

Բեգլարյանն աշխատանքային այցով Երևանում էր, և այժմ չի կարողանում վերադառնալ Արցախ, քանի որ արդեն երրրորդ օրն է մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախը Հայաստանին, հետևաբար նաև արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

Արտակ Բեգլարյանը կոչ է անում դուրս գալ անտարբերության ու անօգնականության թմբիրից և ամեն մեկն իր չափով ու ձևով նպաստել Արցախի պաշտպանության ու հայկական ապագայի երաշխավորման գործին։ «Արցախը ամբողջ հայության անզիջում արժեքն է, և այս պայքարն էլ բոլորինս է»,- նշվում է Բեգլարյանի հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter