HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնանորոգվել է Տողի միջնակարգ դպրոցը

Աջակողմյան ու սպորտային մասնաշենքերի հիմնանորոգմամբ ու կահավորմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ամբողջականացրել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Տող գյուղի միջնակարգ դպրոցի ծրագիրը: Աշխատանքներն իրականացվել են երկու փուլով, եւ արդյունքում` հիմնովին բարեկարգվել է 1560 քմ մակերես զբաղեցնող ընդարձակ դպրոցը:

Ֆինանսավորման առաջին փուլն իրականացրել է հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի հանձնախումբը, իսկ երկրորդը` «Հեռուստամարաթոն-2008»-ը:

Իր 50-ամյակի նախաշեմին դպրոցը նոր պայմաններով ու նոր տեսքով կներկայանա համայնքին: Այստեղ կգործի նաեւ արվեստի կենտրոն, որը նախատեսված է ինչպես Տողի, այնպես էլ մոտակա տասը գյուղի շնորհալի պատանիների համար: Պատշաճ սպորտային մասնաշենքի առկայությունը կամբողջացնի եւ լիարժեք կդարձնի դպրոցականների ուսումնական առօրյան: Երեկ` մայիսի 24-ին, տեղի ունեցավ դպրոցի երկրորդ մասնաշենքի պաշտոնական բացումը:         

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter