HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Ցայգ» բենդի համերգը․ հայկական ֆոլք-ռոք (լուսանկարներ)

«Ժողովրդական երաժշտությունը մի լավ հատկանիշ, գուցե նույնիսկ ուղերձ ունի՝ մենք երաժշտության շուրջ կարողանում ենք լինել միասին։ Սարսափելի դժվար բան է էս օրերում լինել միասին, լինել մեկ, լինել իրար հետ, ու եթե երաժշտությունը մեզ այդ հնարավորությունը տալիս է, արժի, որ ավելի շատ այն հնչի ամեն տեղ, որ մենք լինենք մենք, որ չմոռանանք էն մարդկանց, որոնք արդեն մեզ հետ չեն, էն մարդկանց, որոնք հաճախ շատ անիմաստ են մեզնից հեռանում»։ «Ցայգ» բենդի ղեկավար Արթուր Աթայանի այս խոսքերով սկսեց երեկվա համերգը Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում։ 

«Ցայգը» «Արեգնազան» կրթահամալիրի ավագ դպրոցի երաժշտական խումբն է, որը հիմնադրվել է 2019թ.ին, ղեկավարն է Արթուր Աթայանը։ Նորաստեղծ բենդը ներկայացնում է եվրոպական և հայկական ժողովրդական երաժշտության մշակումներ՝ դասական ֆոլկ-ռոքից մինչև նեո-ֆոլկ:

Այս համերգը որոշակի փորձություն էր խմբի համար, քանի որ, «Ցայգի» երգացանկի ամենավառ հատվածներից մեկը՝ իռլանդական, կելտական և եվրոպական այլ ժողովրդական երաժշտություն չէր հնչում․ փոխարենը ծրագիրն ամբողջությամբ բաղկակացած էր հայկական ժողովրդական երգերից։
 
Համերգի հատուկ հյուրն էր Արմեն Եդիգարյանը հայկական Rozen Tal ռոք խմբից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter