HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Պատվաստանյութերը ձեռք կբերի ՀՎԿԱԿ-ը. պետբյուջեի բաշխման փոփոխություն

Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել Կառավարության՝ 2022թ. դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման (2023թ բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին) և 2023թ կարիքների համար ազգային օրացույցով նախատեսված պատվաստանյութերը և դրանց օժանդակ պարագաները ձեռք բերելու լիազորությունները տալ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (ՀՎԿԱԿ-ին):

Նախագիծը ներկայացվելու է Կառավարության վաղվա՝ փետրվարի 2-ի նիսիտին։

Ներկայացված փոփոխություններոով, մասնավորապես, նախատեսվում է 2023թ կարիքների համար պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, նախազորակոչիկների և զորակոչիկների համար պատվաստանյութերը և պատվաստումների համար օժանդակ պարագաները ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից ձեռք բերել ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎԿԱԿ) կողմից:

Ըստ այդմ՝ նախագծով նախատեսվում է պետական բյուջեով նախատեսված գումարները վերաբաշխել և հատկացնել ՀՎԿԱԿ-ին:

Նպատակը՝ «պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման, խնայողության, ինչպես նաև՝ որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովումն է»:

ԱՆ նշում է, որ այս փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանում իրականանացվելիք կանխարգելիչ պատվաստումները կդառնան էլ ավելի  անվտանգ և արդյունավետ, ինչը կկանխարգելի  կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի թիվն ու  կստեղծի կայուն համաճարակային իրավիճակ:

Նախագիծը Կառավարության 17.12.20թ. թիվ 2129-Ն որոշմամբ հաստատված՝ «2021-2025 թթ. իմունականխարգելման ազգային ծրագրով» նախատեսված պատվաստումների գործընթացների պատշաճ իրականացման համար է։

 

Լուսանկարը՝ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter