HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Առաջարկվում է թմրամիջոցներն ու հոգեմետ նյութերը ներմուծել և արտահանել էլեկտրոնային լիցենզիայով

Առողջապահության նախարարությունն առաջարկում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիան տրամադրել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նախագիծը մշակել է ԱՆ Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչությունը և «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը»։

Ներկայում այդ նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիան տրամադրում է թղթային տարբերակով, սակայն Կառավարության՝ 2021թ հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ սահմանվել էր, որ լիցենզիաները պետք է տրամադրվեն էլեկտրոնային համակարգի միջոցով։

«Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների (նյութեր և բույսեր, որոնք հաճախ կիրառվում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ստացման, արտադրման, պատրաստման, վերամշակման ընթացքում ) արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման» լիցենզավորման կարգը սահմանված է Կառավարության՝ 2011թ մարտի 18-ի N 281-Ն որոշման N 3 հավելվածում։

Մասնավորապես, հայտատուն ներկայացնում է լիցենզավորման հայտը և կից փաստաթղթերը, որից հետո լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև՝ փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

Ինչից հետո լիցենզավորող մարմինը հայտը և կից փաստաթղթերը ներկայացնում է Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն։

Առողջապահության նախարարության կողմից տրվող լիցենզիաները տրվում են միայն թղթային տարբերակով, քանի որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` լիցենզիան պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը 

  • Lիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:
  • Lիցենզիաների ձևերը պետք է ունենան Կառավարության կողմից արժեթղթերի համար սահմանված պաշտպանվածության աստիճան, (հանդիսանում են խիստ հաշվառման փաստաթղթեր, ունեն հաշվառման համար և սերիա): 

Ըստ ԱՆ-ի՝ սա արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար խոչընդոտ էր ստեղծում, իսկ էլեկտրոնային լիցենզիայի ներդրման շնորհիվ կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter