HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ներքաղաքական զարգացումները կամ նույնն է թե` ԲՀԿ-ն իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն

Արդեն կարծես թե «բարի ավանդույթ» է դարձել, երբ  հետընտրական շրջանում ներքաղաքական գործընթացների վերաբերյալ ասուլիսների ժամանակ բանախոսները խոսում են ԲՀԿ կուսակցության կոալիցիայի և իշխանության մաս լինել-չլինելու մասին:

Քաղաքական գործիչների և փորձագետների կողմից հաճախակի արտահայտվող այն քաղաքագիտական կանխատեսումը, թե «Բարգավաճ Հայաստանը» չի կարող դառնալ ռադիկալ ընդդիմություն, քանի որ ի սկզբանե եղել է իշխանության մաս կազմող քաղաքական ուժ, ոչ ոքի համար այլևս մեծ բացահայտում չէ, բայց այս թեմայով ասուլիսները դեռ մեծ լսարանով են անցկացվում:

Ներքաղաքական զարգացումների, կամ նույնն է թե կոալիցիայի էության շուրջ այսօր հերթական ասուլիսը տվեցին 1992 թթ. պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը և ՀՀԿ կուսակցությունից ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Շիրխանյանն ասաց, որ ինքը որպես քաղաքացի ավելի բավարարված կլիներ, եթե գործադիր իշխանության ողջ պատասխանատվությունն իր վրա վերցներ Հանրապետական կուսակցությունը, թե չէ երբ որևէ ոլորտում կոալիցիայի մաս կազմող և նախարարական պորտֆելներ ունեցող որևէ քաղաքական ուժ ձախողում է իր գործը, ապա դրա համար ոչ մի պատասխանատվություն չի կրում:

Ի պատասխան այդ հայտարարության` Աճեմյանը նշեց, որ ՀՀԿ-ն, որպես իշխանական մեծամասնություն ունեցող քաղաքական ուժ, ամեն դեպքում պահանջատիրական թիրախի դերում է հանդես գալիս, իսկ կոալիցիայով աշխատելն ուղղակի ավելի հարմար է և արդյունավետ, երբ գործառույթները բախշվում են նաև ժողովրդի քվեն ստացած այլ քաղաքական կուսակցությունները:

Շիրխանյանը հավելեց, որ ԲՀԿ-ին այդքան շատ ձայն տվողների մեծամասնությունը ոչ թե այդ կուսակցության համակիրներն են, այլ մարդիկ են, ովքեր ուղղակի այլ կերպ չեն կարող «ոչ» ասել ՀՀԿ-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter