HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴիջիԹեք 2022. Երևանը պատրաստվում է տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական միջոցառմանը

Մարտի 10-12 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենան տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսը և նույնանուն համաժողովը։  

«Լինելով խոշորագույն ոլորտային միությունը՝ ԱՏՁՄ-ն հավակնում է կազմակերպել նաև խոշորագույն ծրագրերը։ ԴիջիԹեքն ավանդաբար կներկայացնի տարածաշրջանի տեխնոլոգիական միտումներն ու կամփոփի լավագույն ձեռքբերումները։ Համաժողովին սպասում ենք միջազգային տեխնոլոգիական առաջատար մասնագետների։ Մարտը թեժ է լինելու», - նշեց ԱՏՁՄ նախագահ Ալեքանդր Եսայանը։

ԴիջիԹեք ցուցահանդեսին այս տարի մասնակցում է շուրջ 120 տեղական և միջազգային, փորձառու և սկսնակ ընկերություններ, սպասվում են 60000-ից ավել այցելուներ։ Ցուցահանդեսն այցելուների համար ավանդաբար անվճար է։ Այս տարի գործարկվելու է ոչ պարտադիր առցանց գրանցում։ Գրանցվողներին սպասում են անակնկալներ։ 

«Ցուցահանդեսն առանձնանալու է իր ծավալով՝ ընդգրկելով ամբողջ մարզահամերգային համալիրը։ Լինելու են հստակ գոտիներ՝ հովանավորների հատված, ցուցահանդեսի բուն տարածք, ստարտափեր, կրթական կազմակերպություններ եւ նախագծեր, կանաչ տեխնոլոգիաների գոտի։ Առկա են լինելու նաև ժամանցի գոտիներ այցելուների և մասնակիցների համար, նեթվորքինգի ու աշխատանքի համար նախատեսված հատվածներ։ Սպասում ենք ծանրակշիռ միջազգային մասնակցություն։ «ԴիջիԹեքին» կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը։ Արվել է ամեն ինչ, որ այդ օրերին Մարզահամերգային համալիրը դառնա հայկական տեխնոհամայնքի հավաքատեղի», - նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ 

ԴիջիԹեք համաժողովը բաղկացած կլինի մի շարք պանելային քննարկումներից  և կառանձնանա առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների և հետազոտողների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների մասնակցությամբ ու որակյալ փորձի փոխանակմամբ։ Խոսնակների թվում են Ռազմիկ Հովակիմյանը (Graph Ventures), Սուվի Լինդենը (Ֆինլանդիայի Տրանսպորտի և կապի նախկին նախարար), Նիր Չինսկին (Գուգլ քլաուդի տարածաշրջանային տնօրեն), Պիեր Հեննեսը (Granatus Ventures), Դավիթ Բաղդասարյանը (Krisp), Անու Նուրման (Էստոնական հետազոտական խորհուրդ), Թոնի Սաֆոյանը (SADA Systems), Անդրեյ Զդրավկովիչը (AMD) և մի շարք այլ ոլորտային առաջատարներ։

«ԴիջիԹեք 2022» համաժողովի քննարկումների խորագիրն է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։  

«Սկսած WCIT2019-ից, ԱՏՁՄ-ն հստակ նպատակ է ստանձնել՝ վերածելու ԴիջիԹեք համաժողովը Հայաստանում տեղի ունեցող միջազգային թեք կոնֆերանսի։ Ուրախ ենք արձանագրել, որ «ԴիջիԹեք 2022»-ը շարունակում է հավատարիմ մնալ այդ խոստմանը ինչպես իր գլոբալ կարևորություն ներկայացնող բովանդակությամբ, այնպես էլ տասից ավելի երկրներ ու մի քանի աշխարհամասեր ներկայացնող խոսնակներով», - նշեց համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը։ 

Նշենք, որ համաժողովի տոմսերը կարող եք ձեռք բերել «ԴիջիԹեք 2022»-ի պաշտոնական կայքում։ Ուսանողների համար մուտքն անվճար է՝ մինչև փետրվարի 26-ը գրանցվելու դեպքում։ Օրակարգի և խոսնակների ցուցակի թարմացումներին կարող եք մշտապես ծանոթանալ պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում։ 

Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն։ Հովանավորներ՝ Giz EU4Business, Fastex, Team Telecom Armenia, AMD, Sensyan։

Վճարովի բովանդակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter