HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Աորտայի անևրիզմաների պատռվածքների վիրահատությունները կիրականացվեն անվճար. նախագիծ

Առողջապահության նախարարությունն առաջարկում է 2023թ.-ից աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններն իրականացնել անվճար՝ պետական պատվերի շրջանակներում Հայաստանի ողջ բնակչության համար՝ որպես «Կյանք փրկող» ծրագիր։

Աորտան արյան մեծ շրջանառության գլխավոր զարկերակն է։

Աորտայի շերտազատումն առաջանում է, երբ աորտայի ամենաներքին շերտի վնասման արդյունքում արյունն անցնում է պատի շերտերի միջև` բերելով շերտերի տարանջատման։

Դեպքերի մեծամասնությունում նկատվում է հանկարծակի առաջացող կրծքավանդակի կամ մեջքի ուժեղ ցավ, հաճախ բնութագրվող՝ որպես «կտրտող» ցավ։

ԱՇ-ի ժամանակ կարող են դիտվել նաև փսխում, քրտնարտադրություն և գլխապտույտ։

Ներկայում Կառավարության 2004թ. մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման համաձայն՝ այդ վիրահատություններն անվճար էին միայն սոցիալապես անապահով, առանձին և հատուկ խմբերում ընդգրկված մարդկանց համար։

«Առողջության առաջնային պահպանման» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների փոխհատուցումն իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով: Այս նախագծով առաջարկվում է փոխհատուցում նշված ծրագրի շրջանակներում՝ ըստ մարդաշնչի փոխհատուցվող միջոցառումների շրջանակներում իրականացվող աշխատանքների. փոխհատուցել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով, որը ավելի պարզ և մատչելի կդարձնի ԱԱՊ օղակներում բժշկական կազմակերպությունների պայմանագրային գործընթացի և ֆինանսավորման հետ կապված գործընթացը»:

Առողջապահության նախարարություն

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի 2023թ. բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter