HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ԶՈՒ վարորդի թեկնածուների համար անհրաժեշտ բժշկական հետազոտությունները կիրականացվեն անվճար

Առողջապահության նախարարությունն առաջարկում է, որ Զին­ված ուժերի կարիքների համար պատրաստվող վարորդի թեկնածուներին վարորդա­կան վկայականներ (ՎԻՎ) հատկացնելու նպատակով բժշկական հավատարմագրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվեն պետական պատվերի շրջանակներում, այսինքն՝ անվճար։

Գործող իրավակարգավորմամբ` ՎԻՎ ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու համար անհրաժեշտ է բժշկական հավատարմագրում, ինչի համար իրականացվող հետազոտություններն ու մասնագիտական խորհրդատվությունները վճարովի էին։ Սա, ըստ ԱՆ-ի, լրացուցիչ ֆինանսական բեռ  է զորակոչիկի ընտանիքի համար:

Այս առումով՝ ԱՆ նախաձեռնել է փոփոխություն իրականացնել Կառավարության 2020թ. մարտի 26-ի թիվ 383-Ն որոշման մեջ («Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 1327-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»)։

Որոշման փոփոխման նախագիծը մշակել է Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչությունը։

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

Գլխավոր լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter