HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արարատ Միրզոյան. «Հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց Եվրամիության քաղաքացիական դիտորդական խմբի տեղակայման վերաբերյալ: Հետաքրքրվում էր, թե ԵՄ-ի և միջազգային այլ գործընկերների հետ ինչ քննարկումներ ունեն:

Արարատ Միրզոյանը փոքր-ինչ զարմացած է, թե ինչ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ քաղաքացիական դիտորդական խմբի տեղակայումը: Այդ մանդատը հստակ շարադրված է և հայտնի է բոլորին:

Նախարարը նշեց, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին:

Իսկ ադրբեջանական պնդումներին ի պատասխան, թե հայկական կողմը թաքնվում է ԵՄ դիտորդների թիկունքում և սադրանքների է դիմում, Միրզոյանն ասաց, որ հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter