HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ապրիլի 5-ից կկասեցվի հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) անասնաբուժական ծառայությանը՝ Ռուսաստանին կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով։

Այսօր՝ 2023թ մարտի 31-ին, Ռուսաստանի Դաշնության և ՍԱՏՄ անասնաբուժական ծառայությունների միջև տեղի են ունեցել բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են 2023 թ. մարտի 20-ից 24-ը Հայաստանում կաթ վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները։

Հանդիպման ընթացքում հարց է բարձրացվել այն մասին, որ ՍԱՏՄ անասնաբուժական ծառայությունը չի կարողանում երաշխավորել ռուսական շուկա արտահանվող կաթնամթերքի անվտանգությունը։

Հաշվի առնելով բանակցությունների արդյունքներն ու ստուգման անբավարար արդյունքները՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը դիմել է ՍԱՏՄ՝ խնդրելով 2023 թ. ապրիլի 5-ից կասեցնել հայկական բոլոր ձեռնարկությունների դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը։

Մատակարարումները վերսկսելու հնարավորությունը կքննարկվի հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ ՍԱՏՄ կատարած հետագա աշխատանքների արդյունքներով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ քանի որ հայկական կաթ վերամշակող ընկերությունները, որոնք Ռուսաստան ապրանք են մատակարարում, իրենց արտադրանքում օգտագործել են իրանական ծագում ունեցող հումք՝ սերուցք, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ էր կիրառել, այդ պատճառով, հնարավոր է, սահմանափակվի Հայաստանից կաթնամթերքի արտահանումը։

«Հայտնաբերված խախտումների բնույթը վկայում է նաև անասնաբուժական պետական ​​ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչը բարձրացնում է Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներմուծման վտանգը»,- նշված է «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության երեկվա հայտարարության մեջ։

Բացի այդ, «Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել էին, որ հատկապես մտահոգված են այն դեպքերով, երբ երրորդ երկրների ձեռնարկությունները, մասնավորապես՝ իրանական ընկերություններն ընդգրկվել են Մաքսային միության ռեգիստրներում՝ առանց ռուսական կողմի համաձայնության, և հաշվի չի առնվել նաև ԵԱՏՄ անդամ երկրների իրավասու ծառայություններին ուղարկված պաշտոնական մերժումը։

Հայկական կողմը՝ ՍԱՏՄ-ն իր հերթին հույս էր հայտնել, որ կասեցումներ չեն լինի, քանի որ կաթնամթերքի լաբորատոր հետազոտությունների մասով հայ արտադրողների մոտ որևէ խնդիր չի եղել։

«Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում է՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների»,- նշված էր ՍԱՏՄ մարտի 29-ի հայտարարության մեջ։  

 

Գլխավոր լուսանկարը՝ «Հետք»-ի, արխիվային

Մեկնաբանություններ (1)

Chez Blob
When are Armenian journalists going to do serious investigation into how food is produced in Armenia.? Nobody seems to know or care about harmful ingredients or dangerous pesticides.... . Just like idiotic irresponsible car owners are allowed to sell their catalytic converters without any threat of legal action or control. Meanwhile tatik and papik are dying because of the unnecessary air pollution.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter