HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միրզոյանը իրատեսական չի համարում խաղաղությունը՝ առանց Արցախի ժողովրդի իավունքների և անվտանգության հարցերի կարգավորման

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության բանակցություններն ընթանում են երկու ուղղությամբ՝ Ղարաբաղի հայ բնակիչների ինտեգրման և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմամբ: Պատգամավորը կառավարությունից հետաքրքրվեց, թե արդյոք հայկական կողմը տարանջատու՞մ էայդ երկու հարցերը և ի՞նչ փուլում է գտնվում խաղաղության պայմանագիրը:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, վերահստատեց հայկական կողմի տեսակետը: Այն է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է հասցեագրվեն, լուծում գտնեն, կարգավորվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը:

Նախարարը նշեց, որ այս հարցերը քննարկվում են Ադրբեջանի հետ, քանի որ վերջնական կարգավորումը և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատումն առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման իրատեսական չեն համարում:

Սոնա Ղազարյանը հիշեցրեց Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերը, որով Հայաստանին է մեղադրում բանակցությունները չշարունակելու համար:

Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը հետաձգել է Մոսկվայում 2022թ. տարեվերջին նախատեսված վերջին հանդիպումը, ինչը պայմանավորված է եղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմամբ:

Միրզոյանը նշեց, որ հետաձգման պարագայում էլ բանակցությունները չեն ընդհատվել, մի քանի անգամ փոխանակվել են խմբագրական առաջարկներ՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter