HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաշինյանի տեղեկություններով՝ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողներից մեկը զղջացել և վերադարձել է Ադրբեջան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Ազգային ժղողովում վարչապետից մանրամասներ խնդրեց պաշտպանության նախարարության՝ ապրիլի 10-ին տարածած հաղորդագրության վերաբերյալ, որը վերաբերում էր Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի երկու զինծառայողներին: Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է ադրբեջանական զինծառայողներին հայ գերիների հետ փոխանակել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կատարված քննչական գործողություններից ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի բանակի զինվորն իր ծառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս ծառայակիցների կողմից  ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով:

Ըստ Փաշինյանի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե նման իրավիճակում գտնվող մարդը չի ցանկանում վերադառնալ իր երկիր, ապա բռնի կերպով չենք կարող վերադարձնել:

«Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ երկրորդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած՝ հենց սահմանամերձ գյուղում ասել է, թե փոշմանել է և ցանկանում է վերադառնալ»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով քննարկումներին, թե ինչպես են ադրբեջանական զինվորներն անարգել հատել սահմանը, վարչապետը նշեց, որ այդ հանգամանքը պետք է առանձին քննվի և հետևություններ արվեն: Սակայն հիշեցրեց այս տարվա մարտի կեսերին տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ Հայաստանի զինված ուժերի զինծառայողը մոլորվել էր, և մեկ օր նրա գտնվելու վայրն անհայտ էր: Կարծել են, որ մոլորվել և հատել է սահմանը:

Պարզվել է, որ մոլորվելու արդյունքում շատ երկար ճանապարհ է անցել և ադրբեջանական մոտ 20 դիրքերի արանքով վերադարձել է: Վարչապետը նշեց, որ տեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ նման իրավիճակները հնարավոր են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter