HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաշինյան․ «Պետական մարմինների ուշադրության կենտրոնում է գերիների խնդիրը»

«Պետական մարմինների ուշադրության կենտրոնում է գերիների խնդիրը»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասախանելով պատգամավոր Էմմա Պալյանի հարցին, որ երեկ շիրակցի գերիների ծնողները փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը և սպասում են վարչապետի խոսքին:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ այդ հարցը հասցեագրված է: Սակայն տարբեր ատյաններում Ադրբեջանը գերեվարման մեջ գտնվող քաղաքացիներին ներկայացնում է ոչ ռազմագերի: Մինչդեռ վարչապետի դիտարկմամբ՝ սա մեկնաբանման հարց չէ: Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլև պատանդներին և այլ պահվող անձանց:

«Սա այն դեպքն է, երբ Ադրբեջանը շատ ուղիղ չի կատարում իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, և մենք պետք է հետևողականորեն շարունակենք մեր ջանքերը և՛ խորհրդարանական, և՛ կառավարական հարթակներում, և՛ հասարակական կազմակերպությունների մակարդակով, որպեսզի միջազգային գործիքակազմն օգտագործենք այդ խնդիրը րոպե առաջ լուծելու համար»,- հավելեց Ն. Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter