HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1 լումա փոխհատուցում` պատվի և արժանապատվության արատավորման դիմաց

Հունիսի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Էդմոն Խուդյանի գործով դատական նիստը: Նշենք, որ  Ղեւոնդ Ղալումյանն իր  պատիվն, արժանապատվությունը արատավորելու դիմաց պահանջում է սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանից 1 լումա փոխհատուցում  և հրապարակավ ներողություն խնդրել իրենից:

Բանն այն է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի իրավական խնդիրներ լուսաբանող լրագրող Վահագն Հովակիմյանի կողմից Հայաստանում «քցված» սփյուռքահայերից ամերիկահայ էդմոնդ Խուդյանի հետ ունեցած հարցազրույցը`  ««Քցված» սփյուռքահայի պատմությունը» վերնագրով,  տպագրվել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի 10.02.2012թ. թիվ 24/2984/ համարում,  որտեղ Է. Խուդյանը  պատմում է իր եւ իր գործընկերների հարաբերությունների մասին:

Նյութը լույս տեսնելուց 27 օր անց Ղևոնդ Ղալումյանը դիմել է դատարան՝ պահանջելով մեկ լումա փոխհատուցում:

Դատական նիստի ընթացքում Է. Խուդյանի փաստաբանները խնդրեցին, որ  հայցվորի ներկայացուցիչը  պարզաբանի, թե որ մասով է համարում, որ Է.Խուդյանը վիրավորել կամ զրպատել է հայցվորին:  Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումում նշված որոշ արտահայտությունների հարցում այդպես էլ չկարողացավ հստակեցում մտցնել, ասենք` 4,5 մլն դոլարի թալանի մասով:

Է.Խուդյանի փաստաբանը նաեւ մեկ այլ նկատառում արեց.  հայցվորը Էդմոնդ Խուդյանի բնակության հասցեն նշել է Մաշտոցի 33ա: Սա, ըստ Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի,  հատուկ է արվել, որ գործը քննվի հենց այս դատարանում, երկրորդ, դրանով ցանկանում է Է. Խուդյանին հիշեցնել , որ Է. Խուդյանին պատկանող, այժմ սնանկության տարված «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը պատկանող, 1708 քմ մակերեսով 2 մլն դոլար արժողությամբ այդ հասցեի տարածքը Սևակ Արզարունուն հանձնելու դիմաց անգամ 1 լումա չի մուտքագրվել ընկերության հաշվին. «Այսինքն` այդ գործարքը նրան և նրա ընկերությանը «քցելու» ամենամեծ գործարքն է: Այդ կեղծիքով է, որ գործը վարույթ է ընդունվել հայաստանյան դատարանում, հակառակ դեպքում` հայաստանյան դատարանները իրավասու չեն օտարերկյա քաղաքացու դեմ Հայաստանում գործ հարուցել»,-ասաց Լ. Հովհաննիսյանը:

Դատական նիստի սկզբում Ղալումյանի ներկայացուցիչն առարկեց, որ նիստը տեսաձայնագրվի, իսկ նիստից հետո վերջինս խուսափեց նաեւ հարցազրույց տալ լրագրողներին:

Է.Խուդյանի փաստաբանները միջնորդեցին  հետաձգել դատական նիստը նյութերին  ծանոթանալու համար:

Դատավորը բավարարեց միջնորդությունը՝ հաջորդ նիստը նշանակելով օգոստոսի 17-ին:

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter