HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վիլեն Գաբրիելյանը փախստականների հարցով դիմեց վարչապետին՝ խնդիրը բարձրացնել միջազգային ատյաններում

Ազգային ժողովում այսօր Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Հարցեր տալու համար հերթագրվել է 30 պատգամավոր: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ևս մասնակցում են նիստին:

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ հարցը տալիս է ոչ միայն որպես պատգամավոր, այլև Բաքվում ծնված մարդ, որի ընտանիքը կյանքից զրկվելու սպառալիքով բռնագաղթել է: Ըստ պատգամավորների՝ փախստականների իրավունքների հարցերով զբաղվող մի քանի հասարակական կազմակերպություն օրեր առաջ Երևանում համաժողով է կազմակերպել՝ «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը ներկան և ապագան» խորագրով: Ընդունվել է հռչակագիր, որը բարձրաձայնում է հարյուր հազարավոր հայ փախստականների իրավուքների մասին: Արձանագրվել է, որ նրանք իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք կամ հայրենիքի այն հատվածը, որտեղ հնարավոր է ապահովել նրանց  ֆիզիկական անվտանգությունը, քաղաքական և քաղաքացիական իրավունքները:

Վիլեն Գաբրիելյանը հետաքրքրվեց Կառավարության դիրքորոշման մասին՝ բարձրաձայնված խնդիրների մասին, ինչպես նաև Հայաստանը՝ որպես պետություն, մարդկանց ոտնահարված իրավունքների մասով նախատեսում է որևէ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, որպեսզի այդ հարցը հասնի միջազգային ատյաններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ ծանոթացել է հռչակագրի բովանդակությանը և բարձրացված հարցերի ճնշող մեծամասնությունը լեգիտիմ է:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019թ․ Կառավարությունը «Ադրբեջանից փախստական դարձածների ծրագիր» է իրականացրել՝ բնակարաններով ապահովելու նպատակով, որը շարունակվում է:

«Գուցե ճիշտ կլինի, որ առաջիկայում աշխատանքային հանդիպում կազմակերպենք և ավելի մանրամասն քննարկենք հարցը: Այս պահին կարող եմ ասել, որ բարձրացված հարցերը լեգիտիմ են: Այո՛, մենք գիտենք, որ այդ պրոբլեմը կա: Հայաստանում կան Բաքվի ջարդերի, Սումգայիթի ջարդերի հետևանքով փախստական դարձածներ, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած այլ գործողությունների հետևանքով փախստական դարձածներ, Լեռնային Ղարաբաղից և շրջակա տարածքներից փախստականներ, որն արձանագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ գյուղերն այժմ բնակեցվում են ադրբեջանցիներով, և հայերի ունեզրկման գործընթաց է տեղի ունենում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter