HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայ-իրանական մաքսակետի զուգարանից նույնիսկ շները չեն օգտվում. պատգամավորը բարձրաձայնեց իրանահայերի դժգոհությունը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց հայ-իրանական սահմանի մաքսակետից: Նա փոխանցեց իրանահայերի դժգոհությունը:

Գեղամ Նազարյանը նկարագրեց տիրող իրավիճակը: Ավտոմեքենայով սահմանը հատելը Իրանի հատվածում տևում է մոտ մեկ ժամ, Հայաստանի հատվածում՝ 3-5 ժամ: Մաքսատունն ամբողջությամբ կեղտի մեջ կորած է, չկա նորմալ զուգարան, իսկ իրանահայերի տեղեկացմամբ՝ եղած զուգարաններից «նույնիսկ շները չեն օգտվում»: Աշխատողները կոպիտ են և գռեհիկ: Մարդատար ավտոմեքենաները մտնում են նույն հերթի մեջ, որտեղ բեռնատարներն են: Եթե Իրանից Հայաստան մտնող ավտոմեքենան ունի տուգանք, որի մասին վարորդը չի իմացել, վարորդը ստիպված է լինում մեքենան թողնել կամրջի վրա և մոտ 2 կմ ոտքով անցնել տարածքը: Բարեբախտաբար, եթե հաջողացնի՝ բանկի աշխատակիցն ընդունի գումարը, հարցը կլուծվի, քանի որ վճարային տերմինալներ չկան:

Պատգամավորի փոխանցմամբ՝ մաքսատան ամբողջ տարածքում կատաղած շներ են: Չկա որևէ ցուցանակ հայերեն չիմացող մարդկանց համար, թե ինչ քայլերի հերթականությամբ պետք է սահմանը նորմալ հատեն: Սայլակ չկա, ապրանքները քարշ են տալիս մեջքին կամ ուսին դրված: Տարածքում աղբաման չկա, ջուր չկա:

«Կարո՞ղ է այս ամեն ինչն անում եք, որ ավտոմեքենայով Հայաստան չգանք»,- պատգամավորին հարցրել են իրանահայերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բարձրաձայնված խնդիրների մասն արձանագրվել է: Ժամանակին այնտեղ լինելով` Փաշինյանն անձամբ տեսել է վիճակը:

«Դա է պատճառը, որ որոշում ենք կայացրել Մեղրիում, Եվրամիության աջակցությամբ, նոր անցակետ կառուցել: Եթե չեմ սխալվում՝ 28 մլն դոլարի ներդրումային ծրագիր ենք իրականացնում, որպեսզի ֆունդամենտալ լուծենք այդ խնդիրը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter