HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառուկյանը կպաշտպանի «Սիվիլիթասին»

Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին գտնվում էր արտերկրում: Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո նա հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ:

Վերջինս Գագիկ Ծառուկյանին ներկայացրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ինքը, ինչպես նախկինում, այսուհետ ևս անելու է օրենքով սահմանված բոլոր քայլերը իր կուսակից ընկերների իրավունքների և շահերի պաշտպանության համար:

ԲՀԿ ղեկավարը Հայաստանում ժողովրդավարական արժեքների և բազմակարծության հաստատման գործում բարձր է գնահատում «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը:

Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների և փաստաբանների խումբ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ
Իվետա Տոնոյան 

Մեկնաբանություններ (2)

david
Մորմոնների դեմ ի*նչ կարող եք անել, երբ ԵՊՀ դասախոսների 60%-ը մորմոնական կառույցի անդամներ են,Իջևանում 70%-ը, իսկ կրթարանում 99%;ՈՒղեղ ու թասիբ են առել համաշխարհային շուկայից և ուզու*մ են լինելության ազգային հուն հանե*լ;ՈՒշ չէ*;
David
As a regular reader of Civilnet, I have found it to be one of the best news sources on Armenia for people in the diaspora. If Armenia hopes to ever be thought of an independent, democratic state they must stop this persecution of real democratic forces. This persecution only makes people outside Armenia to doubt their commitment to democratic institutions. Which makes them question putting their money into such a country.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter