HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Բժշկական ապրանքների շրջանառության անցումային դրույթները կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ կարգերին

Առողջապահության նախարարությունը նախագիծ է մշակել, որով բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման համակարգի ներդրման անցումային դրույթները կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ կարգերին։ Սա սահմանված է ԵԱՏՄ մասին Համաձայնագրով։

Ըստ ԱՆ-ի՝  նախագծի ընդունմամբ կկանխվեն բժշկական արտադրատեսակների մատակարարման և բժշկական սպասարկման հնարավոր խափանումները:

Դեռևս 2022թ փետրվար 13-ին հրապարակվել է Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին ԵՏՀ խորհրդի արձանագրությունը, որով ազգային կարգերից ԵԱՏՄ կարգերին ամբողջական անցման վերջնաժամկետը 2022թ դեկտեմբերի 31-ից հետաձգվել է մինչև 2025թ  դեկտեմբերի 31-ը:

Այսինքն՝ այս փոփոխությամբ բժշկական արտադրատեսակների ԵԱՏՄ գրանցամատյանի ձևավորումը կձգվի մինչև 2026թ:

ԱՆ առաջարկվող նախագծով՝ փոփոխություններ կկատարվեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում։

Սակայն նշենք, որ փոփոխությունները կլինեն միայն անցումային դրույթներում, որոնք ուժի մեջ դեռ չեն մտել:

 «Փոփոխության պահանջը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Օրենքի կիրարկումն ապահովող որոշ առանցքային ՀՀ ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացը դեռ չի ավարտվել, ինչով տնտեսվարողների համար պլանավորման և նախապատրաստման համար մնացորդային ժամանակը խիստ անբավարար էր»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։


Նախագիծը մշակել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter