HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Շոկոլադե և կակաոյի արտադրանքի նկատմամբ լրացուցիչ պահանջներ կսահմանվեն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փոփոխություններ է կատարել «Սննդամթերքի անվտանգության մասին»՝ 021/2011 տեխնիկական կանոնակարգի միջպետական ​​ստանդարտների մշակման ծրագրում։

Մասնավորապես, լրացուցիչ պահանջներ են սահմանվելու շոկոլադի, շոկոլադե արտադրանքի և կակաոյի արտադրանքի նկատմամբ։

Ծրագիրը լրացվելու է չորս կետով. նախատեսվում է մշակել միջպետական՝ «Հրուշակեղեն և հրուշակեղենի արտադրության կիսաֆաբրիկատներ. տերմիններ և սահմանումներ»  ​​ստանդարտը (պատասխանատու մշակող՝ Ռուսաստանի Դաշնություն):

Բացի այդ, կվերանայվի «Շոկոլադային, խոհարարական և ճարպային ջնարակների և զանգվածների ձևավորման համար. ընդհանուր տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ 34383-2018-ը (պատասխանատու մշակող՝ Բելառուսի Հանրապետություն)։

Նախատեսվում է վերանայել նաև «Շոկոլադ. ընդհանուր տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ 31721-2012-ը և լրացնել ԳՕՍՏ 108-2014-ը («Կակաոյի փոշի. տեխնիկական պայմաններ»)։

Այս ստանդարտների մշակման պատասխանատուն նույնպես Ռուսաստանի Դաշնությունն է:

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ այս որոշումը հնարավորություն կտա նաև կարգավորել ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգում շոկոլադե ջնարակի միասնական նույնականացման հատկանիշների սահմանման հարցերը, բացի այդ՝ թույլ կտա մշակել ընդհանուր տերմինաբանություն հրուշակեղենի բոլոր խմբերի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter