HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպաններին սատարում են Շվեյցարիայից

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական  նախաձեռնություն
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական  նախաձեռնություն
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ)
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
«Թռչկան»  քաղաքացիական շարժում
 
Եվ բոլոր այլ շարժումներին ու անհատներին, որոնք պայքարում են ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության համար
 
Ժնև, 12 հունիսի 2012
 
Սիրելի բարեկամներ,
 
Սույն նամակով ցանկանում ենք ձեզ հայտնել մեր խորին երախտագիտությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ձեր մղած պայքարի համար,  որի նպատակը հայոց ազգի դարավոր հողերը հանքարդյունաբերական գործընթացների հետևանքով   ոչնչացումից փրկելն է, ինչպես նաև Մաշտոցի պուրակի ազատագրման աննախադեպ նվաճման համար,  որը մեր սահմանադրական իրավունքի հաղթանակն էր,  և որը հնարավոր դարձավ միմիայն իշնորհիվ Ձեր վճռական պայքարի:
 
Մենք կիսում ենք Ձեր այն համոզմունքը, որ մենք պարտավոր ենք պահպանել մեր նախնիներից ժառանգած հողերը,  ամրացնել ու բնակեցնել սահմանամերձ տարածքները,  այլ ոչ թե դրանք ամայացնել հանքարդյունաբերության նպատակով: Մեր բարոյական պատասխանատվությունն է պահպանել այդ ժառանգությունն ու փոխանցել գալիք սերունդներին: Այդուհանդերձ, եթե մեր երկրի ազգային բնական պաշարները որևէ կերպ պետք է օգտագործվեն,  ապա դա պետք է իրականցվի հայ ժողովրդի համաձայնությամբ, քանզի հայ ժողովրդին է պատկանում ազգի գերիշխանությունը, հետևաբար նաև մեր ազգային երկարաժամկետ շահերին վերաբերվող բոլոր որոշումները:
 
Դուք օր ու գիշեր ձմռան ցրտին անվերապահորեն պաշտպանում եք մեր սահմանադրական իրավունքները Մաշտոցի պուրակում, Թռչկանում,  Թեղուտում ու Քաջարանում, Ամուլսարում հանուն մեր ազգի հարատևման,  և որպեսզի պահպանենք մեր հրաշալի բնությունն ու փրկենք այն հանքարդյունաբերության արդյունքում առաջացած բազմատոննանոց քիմիական աղբի պահեստի վերածվելուց:
 
Այս աննախադեպ քաղաքացիական շարժումները ոգևորիչ են և ուժ են տալիս, որ մենք էլ պայքարենք մեր սահմանադրական իրավունքների համար և հավատանք այն Հայաստանի ապագային, որի մասին երազել ենք երրորդ հանրապետության ծնունդից ի վեր:
 
Ներկայիս սոցիալական,  տնտեսական և քաղաքական խնդիրները հաղթահարելու համար Հայաստանին անհրաժեշտ է հզոր պետություն,  բայց նախ և առաջ անհրաժեշտ է հզոր հասարակություն,  քանզի պետությունը քաղաքացիական հասարակության ու ազգային կամքի արտահայտությունն ու արդյունքն է: Առանց առողջ, հասուն ուկրթված քաղաքացիական հասարակության մենք երբեք չենք ունենա առողջ ու հզոր պետություն, որի բարձրագույն առաքելությունն է ապահովել ազգի բարգավաճումն ու հարատևումը:
 
Այսպիսով, մենք արտահայտում ենք մեր շնորհակալությունն ու անվերապահ աջակցությունը մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր պայքարում են մեր երկրի ազգային պաշարների պահպանման,  մեր քաղաքացիական իրավունքների,  ՀՀ Սահմանադրության գերակայության և հզոր ու առողջ քաղաքացիական հասարակության կառուցման համար, որը հիմնված կլինի միմյանց ու մայր բնության հանդեպ հարգանքի ու սիրո վրա և պաշտպանված կլինի ՀՀ Սահմանադրության գերագույն իշխանությամբ:
 
Ջերմ hարգանքներով՝
 
Hakob Aslanyan 
Tigran Tonoyan 
Anush Sargsyan 
Arsen Torosyan 
Artush Yeghiazaryan 
Liana Ghukasyan 
Meda Khachaturyan 
Nejdeh Khachaturyan 
Garabed Yelegen 
Ashot Ghazaryan 
Bagdasar Kushkian 
Alice Mehtemetian 
Hrant Sahakyan 
Asya Mikhaylidis-Sahakyan 
Armen Petrosyan 
Lusine Aslanyan 
Armen Zargaryan 
Nuné Magoyan 
Arnold Mikhaylidis 
Armen Margaryan 
Hripsimé Margaryan 
Zareh Kurkdjian 
Vahan Mkhitaryan 
Lyudvig Yeghiazaryan 
Christine Sedef
Sarkis Shahinian 
Astrig Marandjian 
Frederic Lapeyre 
Ani Mnatsakanian 
Anna Sargsyan
Petar Kuruch
Lilit Tovmasyan
Ofelya Hovhannisyan
Gor Sultanyan
Agnieszka Suska
Raffi Garibian
Ani GaribianAline Dedeyan
Gohar Oganessian
Gework Oganessian
Anelga Arslanian
Viken Cheterian

Մեկնաբանություններ (2)

zovic ardouni
Nice words from Swiss Armenians... But, let's get practical... Dispensing nice words from far away land has no positive social values.. The only way Swiss Armenians can make a positive impact is when providing tangible support.. Rhetoric is not enough...
Leo Manuelian
I agree, tangible support is needed. Move there and work from within or give the Hayastantzis a reason to stay and improve the country. I'm not ready to move, so I try to give families a reason to stay. Check out the Fuller Center for Housing Armenia web site. They have helped 600 families with housing and not one has emigrated. Sign up for a trip and enjoy a life-altering experience.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter