HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ուժը կկորցնեն արտահանման և ներմուծման լիցենզիա ստանալու կանոնները. փոփոխություններ ԵԱՏՄ մասին պայմանագրում

Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներն օրերս ստորագրել են այսպես կոչված «III Մեծ արձանագրությունը», որում ներառված են  ԵԱՏՄ մասին պայմանագրում կատարվելիք փոփոխությունները։

III Մեծ արձանագրությունը սկսել են մշակել դեռևս 2021թ. հուլիսից և շարունակել են մինչև 2022թ հունիս։ Արձանագրության մշակման հիմնական նպատակն է վերացնել իրավակիրառ պրակտիկայում հայտնաբերված իրավական կարգավորման բացերը, հստակեցնել Միության մասին պայմանագրում օգտագործվող տերմինաբանությունը, ինչպես նաև՝ ԵԱՏՄ մարմիններին մի շարք լիազորություններ տալը՝ տեխնիկական կանոնակարգման, բուսասանիտարական միջոցառումների, Միությունում դիտորդ պետության կարգավիճակի, պետական ​​գնումների մասով։

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ստեղծվել է ԵԱՏՄ-ն։ 

Պայմանագիրը ստորագրվել է Աստանայում 2014թ. մայիսի 29-ին։

Փոփոխություններով ուժը կորցրած են ճանաչվելու ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնները (III Մեծ Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո այս կանոնները կսահմանվեն Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի կողմից):

Բացի այդ, ԵԱՏՄ մասին պայմանագրի N 25 Հավելվածը լրացվելու է նաև էլեկտրոնային ձևաչափով պետական ​​գնումներ իրականացնելիս էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման նորմով։

Իսկ ԵԱՏՄ մասին պայմանագրի N 3 Հավելվածում հստակեցվելու է «վստահության անդրսահմանային տարածք» հասկացությունը. մասնավորապես, էլեկտրոնային փաստաթղթերի, տեղեկատվության էլեկտրոնային ձևով կազմելու, ուղարկելու, փոխանցելու և ստանալու գործընթացում, բացի լիազոր մարմինների (G2G) փոխգործակցությունից, հնարավոր կլինի փոխգործակցություն նաև տնտեսվարող սուբյեկտների և լիազոր մարմինների (B2G) միջև։

Նաև ԵԱՏՄ մասին պայմանագիրը ներառում է մի շարք դրույթներ, որոնք իրավական կարգավորում են սահմանում այնպիսի վնասատուների մասով, որոնք ներառված չեն Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում, բայց բուսասանիտարական վտանգ են ներկայացնում։ Այդ ցանկը լրացվելու է։

III Մեծ արձանագրությունը ուղարկվելու է ԵԱՏՄ երկրներ՝ վավերացման։

 

Գլխավոր լուսանկարը՝ gov.kz

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter