HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Լուծվող սուրճ, միրգ, ջեմ, մեղր. ի՞նչ նոր սնունդ են տալիս բանակում

«Հետք»-ը դիմել էր Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հայտնել՝ 2020-23թթ. ընկած ժամանակահատվածում ստուգվե՞լ է արդյոք բանակին մատակարարվող սնունդը, ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել։

ՊՆ-ից մեզ հայտնել են, որ ԶՈՒ անձնակազմի սննդի պատրաստման ու մատուցման ծառայության ամբողջ գործընթացը, այդ թվում՝ բանակին մատակարարվող սննդամթերքը մշտապես ստուգվում է ՊՆ, ԶՈՒ տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև՝ տարբեր գերատեսչությունների՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Պետական վերահսկողական ծառայության, Ազգային անվտանգության ծառայության կողմից և անհրաժեշտության դեպքում՝ ենթարկվում լաբորատոր փորձաքննության.

«Այդ փորձաքննությունների արդյունքում բոլոր կազմակերպությունների մոտ տարբեր ժամանակահատվածում ի հայտ են եկել տեխնիկական բնութագրերի պահանջներին չհամապատասխանող որոշ սննդատեսակներ»,- հայտնել են ՊՆ-ից՝ նշելով, որ այդ սննդամթերքի հատկացումն արգելվել է։

Նաև խնդրել էինք հայտնել, թե 2016-2018թթ. համեմատ, հիմա ի՞նչ նոր սննդատեսակներ են ավելացել։ Պաշտպանության նախարարությունից մեզ հայտնել էին, որ այժմ սննդամթերքը դարձել է «ավելի բազմազան».

«Ավելացվել են մսամթերքի, բանջարեղենի, կաթնամթերքի, մրգերի և հյութերի տեսականիները, ջեմ, մեղր, լուծվող սուրճ և այլն, իսկ մատուցման գործընթացը դարձել է էլ ավելի ճկուն»,-հայտնել են ՊՆ-ից։

Ինչ վերաբերում է զինվորներին մատակարարվող սննդի կալորիականությանն ու սպիտակուց-ճարպ-ածխաջուր բալանսը հաշվարկելուն, ՊՆ-ից պատասխանել էին, որ ներկայում ԶՈՒ անձնակազմի համար մատակարարվող սննդամթերքի կալորիականությունը հաշվարկում են՝ հիմք ընդունելով Կառավարության 2021թ. հուլիսի 15-ի 1145-Ն որոշումը, ինչը, ըստ ՊՆ-ի, համապատասխանում է նորմերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter