HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Սիրիահայության ներգաղթի խնդիրը. ի՞նչ պետք է անի սփյուռքի նախարարությունը՝ բացի «մայկա բաժանելուց» և «Արի տուն» ծրագրից

Այսօր մի խումբ մտավորականներ՝ հրապարակախոս Կարինե Հակոբյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, ճարտարապետ Շողիկ Ամիրխանյանը, երաժշտագետ, հեռուստալրագրող Մարգարիտ Թախտաջյանը և նկարչուհի Զարուհի Մուրադյանը, հանդես եկան սիրիահայերին աջակցելու հայտարարությամբ:

Սիրիայում վերջին շրջանում տեղի ունեցող դեպքերի առիթով նրանք իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնում սիրիահայերի անվտագության առնչությամբ, քանի որ այժմ սիրիահայերը գտնվում են վտանգավոր և դժվար պայմաններում:

«Պահանջում ենք կառավարությունից որքան հնարավոր է արագ ստեղծել Սիրիայում ապրող հայության աջակցության աշխատանքների համակարգման խորհուրդ՝ մշակելով արագ արձագանքման գործողությունների ծրագիր»,- նշվում է հայտարարության մեջ:

Մտավորականների խումբը համարում է, որ սիրիահայերին աջակցելու գործում իրենց ակտիվ դերակատարումը պետք է ունենան Հայ առաքելական եկեղեցին, ավանդական այն կուսակցությունները, որոնք գործում են նաև Սիրիայում, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության տարբեր կառույցներ:

«ՀՀ-ն պարտավոր է լինել պետություն, որը միշտ պատրաստ է ընդունել իր զավակներին և ապահովել նրանց անվտագությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

Արվեստագետներին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ օրեր առաջ դադարեցվել են «Արմավիա» ընկերության չվերթները Սիրիա: Նրանց համոզմամբ՝ չվերթները պետք է վերականգնվեն:

Մ. Թախտաջյանը նշեց, որ Աբխազիան այսօր կազմակերպված ներգաղթ է կատարում Սիրիայից իր երկիր, իր հայրենակիցներին տալիս է քաղաքացիություն, նրանց համար հատուկ կազմակերպում լեզվի դասընթացներ: Մ.Թախտաջյանին զարմանալի է թվում, որ ներգաղթի ծրագիր չի կազմակերպում Հայաստանը, որն այնտեղ մեծ համայնք ունի:

Բանախոսների տվյալներով՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել 1554 սիրիահայ, նրանցից 300-ը ստացել է ժամանակավոր կացության փաստաթուղթ, իսկ մյուսները դեռ սպասում են:

«Մենք ունենք արտագաղթի մեծ պրոբլեմ: Գոնե այս պահին պետք է սիրիահայության ներգաղթը կազմակերպել պետական մակարդակով»,- հայտարարեց Զարուհի Մուրադյանը:

Նրա կարծիքով՝ քանի որ պարբերաբար բարձրացվում է ազատագրված տարածքներում վերաբնակեցման խնդիրը, ապա սիրիահայերին կարելի է այնտեղ վերաբնակեցնել, սակայն դա պետք է արվի պետկան ծրագրով: Զ. Մուրադյանի խոսքերով՝ սփյուռքի նախարարությունը, «Արի տուն» ծրագրից և «մայկա բաժանելուց բացի», պետք է այլ լուրջ խնդիրներով զբաղվի:

Կ. Հակոբյանը նշեց, որ սիրիահայերի մեծ մասն արդեն երկքաղաքացի է, և տվյալ դեպքում ՀՀ-ն ունի կրկնակի պարտավորություն. սիրիահայերը ոչ միայն մեր հայրենակիցներն են, այլև ՀՀ քաղաքացիներ:

«Իհարկե, կան աշխարհաքաղաքական շահեր, բայց կան նաև ազգային շահեր: Եվ մենք ամեն օր ականատես ենք լինում, որ ՀՀ-ն մոռանում է այդ շատ կարևոր հանգամանքը»,- հայտարարեց Կ. Հակոբյանը:

Մտավորականները նշեցին, որ այժմ ամբողջ աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ ոչ միայն սիրիահայերը, այլև այլ երկրների մեր հայրենակիցներ կցանկանան վերադառնալ Հայաստան: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է պետական մակարդակով այդ հարցը լուծել. կազմել համապատասխան ծրագիր կամ կառույց, որը կզբաղվի ներգաղթի խնդիրերով:

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա բավականին լուրջ պրոբլեմ է: Ամենայն հավանականությամբ Սիրիայի կոնֆլիկտը դեռ տարիներ շարունակվելու է: Ուստի ՆԱԵՎ Սիրիայի համայնքի կողմից պիտի գան կոնկրետ առաջարկություններ ուղղված ՀՀ-ի համապատասխան մարմիններին: Պասիվ սպասելը ճակատագրական սխալ կարող է լինել: Սիրիայի համայնքը պիտի ընտրի/նշանակի մի կոմիտե,որը ՀՀ-ի համապատասխան մարմինների հետ պիտի մշակեն կոնկրետ հարցեր: Ինչքան շուտ, այնքան լավ: Արցախի Կովսականի (նախկին Zangelan-ի) շրջանում արդեն ապրում են Սիրիահայեր: Հնարավոր չէ Լիբանանով թռիչք Հայաստան?
Կարօ Մոկացի
Սփիւռքի ՙՆախարարութի՞ւն՚ թէ Սփիւռքը ՙԿթան ԿՈՎ՚ նկատողներու խողովակ շարողներ։ Սփիւռքի հայորդիներու նկատմամբ Հայաստանի Կառավարութեան Կեղծաւորութիւնը չափ ու սահման չի ճանչնար։
gohar
aysor shad spyurkahayer vad ijagi mejen Syria mej,Armavia aviaangerutyuna arden 2 dari yev aveli chi katarum trich yerean-halep,isk Syriagan comyanyn chi karoxanum abahoel trichka anandhat,husahat hayera uzumen gan baytz toms chga,ov karoxe ays hartzo zbaghvel,um betke dimen nrank,che or miayn lav jaanaknerum che vor betke hishen spyurkahaytyana voronk bazmativ nerdrumner en katarel hayasdani,Gharaaghi hamar,isk hima irent hertne ajaktzelu nrant,baytz nrank sharunak lrumen,isk or ori vdangvume hayeri gyanka Halepum,Damaskosum,yes im mashkis vra e zgatzel ayd vaxa...xndrumenk Armavia angerutyana shutapuyt kerpov verakangni trichka,hargeli karaarutyun artzagankekkkk...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter