HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կարգելվի դելֆինների, կետերի և ծովախոզերի արտահանումը ԵԱՏՄ տարածքից

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշել է արգելել ԵԱՏՄ տարածքից կաթնասունների մի շարք տեսակների՝ դելֆինների, կետերի և ծովախոզերի արտահանումը։

Մասնավորապես՝ փոփոխություններ են կատարվել ԵՏՀ Կոլեգիայի 2015թ․ ապրիլի 21-ի № 30 «Ոչ սակագնային կարգավորման միջոցառումների մասին» որոշման մեջ։

Ներկայում կետազգիների արտահանումն իրականացվում է Միության անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության՝ սերտիֆիկատի հիման վրա։

Փոփոխության նպատակն է պահպանել հազվագյուտ կենդանիների տեսակները, քանի որ մի քանի տարի առաջ գիտական ​​և կրթական նպատակների անվան տակ, կետերին որսում էին և վաճառում արտասահմանյան ակվանարիումներ։

«Հանձնաժողովն արագ արձագանքում է առկա մարտահրավերներին և քայլեր է ձեռնարկում, որոնք, ի թիվս այլ բաների, ուղղված են ԵԱՏՄ երկրներում շրջակա միջավայրի պաշտպանությանը և հազվագյուտ կենդանիների տեսակների պոպուլյացիայի պահպանմանը»,- ասել է ԵՏՀ Մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Նա նշել է, որ գործող ընթացակարգը թույլ չի տալիս լիովին ապահովել կենդանական աշխարհի այդ օբյեկտների անվտանգության վերահսկողությունը։

Նոր որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter