HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ գրավառուների՝ գերմանացիները 10 անգամ ուժեղ են հույներից

Այսօր «Արենա Գդանսկ» մարզադաշտում տեղի կունենա «Եվրո-2012»-ի 1/4 եզրափակչի թերեւս ամենականխատեսելի ելքով խաղը՝ Գերմանիա-Հունաստան, որին շատ քչերն էին սպասում: Հունաստանի դուրս գալը այս փուլ արդեն իսկ կարելի է հաջողություն համարել, սակայն չպետք է մոռանալ, որ 2004-ին նույն հույներից ոչ ոք երեւի չէր սպասում հաղթանակ: Այդուհանդերձ, դժվար է հավատալ, որ հույները կկրկնեն իրենց ամենամեծ հաջողությունը, մանավանդ այսօրվա Գերմանիային չի կարելի համեմատել 2004-ի թիմի հետ, որը չկարողացավ հաղթահարել խմբային արգելքը:

Հետաքրքիր է, որ Յոահիմ Լյովի սաները հաղթել ու հաղթում է «Եվրո-2012»-ի բոլոր խաղերում՝ ընտրական եւ եզրափակիչ փուլերում: Գերմանական մեքենան 14 անընդմեջ հաղթանակ է տարել պաշտոնական խաղերում: Գերմանացիները 8 անգամ հանդիպել են հույներին եւ ոչ մի անգամ չեն պարտվել: 

Գրավառուները չեն կասկածում գերմանացիների հաղթանակին՝ նրանց սահմանած գործակիցները խոսուն են. Գերմանիա՝ 1,3, ոչ-ոքի՝ 5,1, Հունաստան՝ 11 («Տոտո»), Գերմանիա՝ 1,3, ոչ-ոքի՝ 5, Հունաստան՝ 9,5 («Վիվառո»):

Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter