HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արմեն Սմբատյանը 2 ամսով կալանավորվեց

ՌԴ-ում եւ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվեց 2 ամսով։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Արմեն Սմբատյանի որդին՝ դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Սերգեյ Սմբատյանը ևս 2 ամսով կալանավորվել է։ Նույն գործի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ։ Դատախազությունից մեզ հայտնեցին, որ նա  հայտնաբերվել է, ձերբակալվել, և նրան ևս կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

Ավելի վաղ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ ՌԴ-ում եւ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի եւ դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ։ 

Քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, վերջինիս որդի, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և գործարար Արման Պետրոսյանը 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը։

Սմբատյաններին այս գործարքը գլուխ բերելու հարցում օժանդակած Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ ավելի վաղ էր քրեական հետապնդում հարուցվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter