HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Որոշումներից և հայտարարություններից այն կողմ Արցախում իրավիճակն առաջ չի անցել»․ Անահիտ Մանասյան

Հայաստանը պետք է աշխատի փաստարկված գործել միջազգային հարթակներում, քանի որ այդ հարթակների տեսանկյունից Արցախում հումանիտար ճգնաժամի լուծման բանալին հենց փաստարկվածությունն է։ «Հետքին» տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը։ Նրա խոսքով՝ մեծ աշխատանք է տարվում նաև ոչ հրապարակային եղանակով։

Այս հարցում, ըստ Անահիտ Մանասյանի, շատ կարևոր է, որ իրավական հարթությունում ձեռք բերված արդյունքները օգտագործվեն նաև քաղաքական գործընթացներում։

«Տիրող իրավիճակը խոսում է հումանիտար լրջագույն ճգնաժամի մասին, և այստեղ մենք գործ ունենք ոչ միայն հումանիտար ընդհանուր խնդիրների, այլ նաև մարդու հիմնարար կարևոր իրավունքների լուրջ խախտումների հետ, որոնք փաստաթղթավորում ենք և կոմունիկացնում միջազգային տարբեր կառույցների»,- նշում է ՀՀ օմբուդսմենը։ 

Անահիտ Մանասյանն ընդունում է, որ որոշումներից և հայտարարություններից այն կողմ այսօր իրավիճակն առաջ չի անցել, և քանի դեռ լուծված չէ հումանիտար ճգնաժամն ու մարդու իրավունքների հիմնարար խախտումների հարցը, իրավիճակի ամբողջական հանգուցալուծման մասին վաղ է խոսել։ 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ խոսել ենք նաև Հայաստանում մարդու իրավունքների խախտումների, ոստիկանությունում բռնության դեպքերի, կալանքի հետ կապված խնդիրների և մի շարք այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter