HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք ընդդիմություն ենք, ունենք գաղափարական բազմաթիվ տարաձայնություններ»․ Դավիթ Խաժակյան

Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը ներգրավված չէ կառավարությունում և կոալիցիայի մեջ չէ իշխանությունների հետ, ընդդիմություն է։ Այս մասին «Հետքին» տված հարցազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։ Նա շեշտում է՝ «Լուսավոր Հայաստանը» ընդդիմադիր կուսակցություն է, քանի որ ունի գաղափարական բազմաթիվ տարաձայնություններ գործող իշխանությունների հետ։

Միևնույն ժամանակ սպասվող ընտրությունների արդյունքով ձևավորվելիք ավագանիում Դավիթ Խաժակյանը չի բացառում համագործակցությունը որևէ քաղաքական ուժի հետ, եթե դա լինի հանուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրային դրույթների իրականացման։ 

Դավիթ Խաժակյանը նշում է, որ քաղաքային իշխանությունում լինելու դեպքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առաջին հերթին հետամուտ է լինելու համատիրությունների վերացմանը, բազմաբնակարան շենքերի սպասարկման խնդրի ժամանակակից մեթոդներով լուծմանը, և երկրորդ՝ ինքնակամ սեփական տների օրիկանացման հարցին, որն ըստ Խաժակյանի՝ առ այսօր պատշաճ կերպով ուշադրության չի արժանացել։

Ամբողջական հարցազրույցը դիտե՛ք տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter