HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Թուրքիա-Հայաստան. վիճակագրությունը մրցակցի օգտին է

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում կմեկնարկի «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումը: Հիշեցնենք, որ թիմերն ընդգրկված են ընտրական 4-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են Խորվաթիայի, Ուելսի, Լատվիայի ընտրանիները: 

4 տուրից հետո խմբի առաջատարը Թուրքիան է, որը 4 խաղում վաստակել է 9 միավոր, Հայաստանը 3 խաղից հետո ունի 6 միավոր, Խորվաթիան եւ Ուելսը վաստակել են 4-ական միավոր, չնայած որ խորվաթներն անցկացրել են 2 խաղ, Ուելսը՝ 4: Հետնապահը Լատվիան է, որը 3 խաղից հետո միավոր չի վաստակել: 

Մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կողմից նախապես մարզական հավաքին հրավիրված 25 ֆուտբոլիստներից Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի սեպտեմբերյան հանդիպումները թուրքերի ու խորվաթների դեմ: Սերգեյ Մուրադյանն էլ միացել է երիտասարդական հավաքականին: 

Այսպիսով՝ Թուրքիայի դեմ խաղում Հայաստանի ընտրանին ունի հետեւյալ կազմը:

Հայաստանի ընտրանին այսօրվա մրցավեճում հանդես է գալու սպիտակ խաղաշապիկներով, Թուրքիան՝ կարմիր:

Թուրքիա-Հայաստան խաղն սպասարկելու է իտալական մրցավարական բրիգադը: Հանդիպման մրցավար է նշանակվել Դանիելե Օրսատոն: Նրա օգնականներն են Չիրո Կարբոնոն եւ Ալեսանդրո Ջիալատինին, չորրորդ պաշտոնյան Անտոնիո Ռապուանոն է: VAR-ի մրցավար է նշանակվել Պաոլո Վարերին, VAR-ի մրցավարի օգնական՝ Ալեանդրո Դի Պաոլոն:

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանի ազգային ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 90-րդն է, իսկ Թուրքիան՝ 41-րդը:

Թուրքիայի հետ նախկինում մեր ընտրանին հանդիպել է 3 անգամ: Աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլում 2008 թ. սեպտեմբերի 6-ին թուրքերը Երեւանում հաղթեցին 2-0: Նույն հաշվով նրանք առավելության հասան 2009 թ. հոկտեմբերի 14-ին Բուրսայում: Այս տարվա մարտի 25-ին էլ «Եվրո-2024»-ի ընտրական փուլի երեւանյան մրցավեճում մրցակիցն առավելության հասավ 2-1 հաշվով: Մեր թիմի օգտին գրանցված գոլն ինքնագոլ էր Օզան Քաբաքի կողմից: 

Այսօր՝ Թուրքիա-Հայաստան հանդիպմանը զուգահեռ, կմեկնարկի 4-րդ ընտրական խմբի Խորվաթիա-Լատվիա մրցավեճը: 

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter