HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնաջրերով ոռոգում են այգիները (վիդեո)

Հունիսի 24-ին «Հետքի» լրագրողները Ագարակում էին: Քաղաքի կենտրոնից անցնող հեղեղատարով հոսում էին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից դուրս եկող թափոնաջրերը: Հեղեղատարից հոսող ջրերից իրենց այգիներն էին ոռոգում հարակից տարածքների բնակիչները: Այդ ջրերն այնուհետև թափվում են Արաքս գետ:

Ջրի գույնից, հոտից և նստվածքից պարզ զգացվում և երևում էր, որ այն մաքուր չէ և պարունակում է թափոնային նյութեր:  

84-ամյա Բաբկեն Կարապետյանը այդ ջրով ոռոգում էր իր այգին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter