HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանական մեքենան՝ ընդդեմ իտալական փորձի

Այսօր Վարշավայի «Ազգային» մարզադաշտում կկայանա «Եվրո-2012»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որում կխաղան Գերմանիան ու Իտալիան: Տիտղոսակիր այս թիմերի պայքարը հին պատմություն ունի: Նախ նշենք, որ գերմանացիները աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոններ են, իսկ իտալացիները՝ աշխարհի քառակի եւ Եվրոպայի մեկանգամյա:  

Ընհանրապես թիմերը հանդիպել են 30 անգամ, 14 դեպքում հաղթել են իտալացիները, 9 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 7 անգամ էլ հաջողության են հասել գերմանացիները: Իտալիան դեռ ոչ մի անգամ պաշտոնական խաղում չի պարտվել Գերմանիային: Փաստորեն, Յոահիմ Լյովի սաները կփորձեն վերջ տալ այս տխուր ավանդույթին: Փոխարենը իտալացիները պաշտոնական հանդիպումներում 3 հաղթանակ ու 4 ոչ-ոքի են գրանցել: 

Թիմերի միջեւ խաղերից հիշարժան է նախ 1982-ի աշխարհի առաջնության եզրափակիչում իտալացիների տարած հաղթանակը՝ 3-1: Այդ ժամանակ ապենինցիները նվաճեցին իրենց 3-րդ չեմպիոնական տիտղոսը: Ֆուտբոլասերները կհիշեն նաեւ 2006-ի աշխարհի առաջնությունում իտալացիների հաղթանակը կիսաեզրափակչում, երբ ավելացված ժամանակում Գրոսսոն ու դել Պիեռոն երկու գոլ խփեցին եւ դուրս բերեցին թիմին եզրափակիչ: Այդ տարի էլ իտալացիները նվաճեցին 4-րդ չեմպիոնական գավաթը: Ստացվում է՝ իտալացիների համար գերմանացիներին հաղթելը բերում է մեծ հաջողության: Հարց է՝ կստացվի՞ այս անգամ Պրանդելիի թիմին կրկնել այդ ամենը: 2011-ին այս թիմերի ընկերական խաղը Դորտմունդում ավարտվեց 1-1: Քլոզեի գոլին պատասխանեց Ռոսսին:  

Այս անգամ, սակայն, շատերը, այդ թվում՝ գրավառուները, հավատում են հենց գերմանացիների հաղթանակին: Գերմանական մեքենան այս մրցաշարում միայն հաղթել է ու շատ վստահ է հանդես եկել, ինչը տպավորել է թե մասնագետներին, թե երկրպագուներին: Դե իսկ իտալացիների օգտին խոսում է մեծ փորձը: Թիմերի հաղթանակների գործակիցներն այսպիսին են. Գերմանիա՝ 1,88, ոչ-ոքի՝ 3,3, Իտալիա՝ 4,6: 

Լուս.՝ Իտալիան՝ մարզման ժամանակ (AFP/Getty Images)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter