HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Չեմ կարծում, թե Ֆրանսիան կմիջամտի ռազմական առումով Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար

Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնուն Francetvinfo-ին տված հարցազրույցում ասել է, թե ուսումնասիրում են Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում։

«Եվրոպայի դարպասներին՝ Լեռնային Ղարաբաղում, երկրորդ պատերազմն է բռնկվել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև. կարո՞ղ է Ֆրանսիան ռազմական միջամտություն կատարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար,- հարցրել է լրագրողը նախարարին։

Սեբաստիեն Լըկորնուն նշել է, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահն անձամբ հետևում է Ֆրանսիայի համար կարևոր այս հարցին, որը կարևոր է Հայաստանը սիրող կամ Հայաստանի հետ կապեր ունեցող շատ ֆրանսիացիների համար։

«Հանրապետության նախագահն ասել է՝ հայկական բնակչության ամբողջականությունը, ինքնիշխանությունը, պաշտպանվածությունը մեզ համար բացարձակ նպատակ են։ Ես բազմիցս հանդիպել եմ Հայաստանի պաշտպանության նախարարին, կարծում եմ՝ զինված ուժերի առաջին նախարարն եմ, ով այդքան շատ շփումներ ունի հայ գործընկերոջ հետ։ Մենք Հայաստանում բացել ենք պաշտպանական առաքելություն, որը մինչ այժմ գոյություն չուներ, և որը թույլ է տալիս ամենօրյա երկխոսություն ունենալ հայկական բանակի, Հայաստանի իշխանությունների հետ, մասնավորապես՝ անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել նրանց կարիքները, հատկապես՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում»,- ասել է նախարարը։

«Այսինքն՝ դուռն ամբողջությամբ փակ չէ»,-փորձել է ճշտել լրագրողը։

«Ձեր հարցն էր՝ արդյոք Ֆրանսիան կմիջամտի ռազմական առումով։ Ես չեմ կարծում։ Այս հարցին պետք է Ֆրանսիայի Հանրապետության նախագահը և զինված ուժերի ղեկավարը պատասխանեն։ Ամեն դեպքում, Հայաստանից եկող խնդրանքներին ակնհայտորեն արձագանքում ենք, որպեսզի նա կարողանա ինքնապաշտպանվել»,- պարզաբանել է Սեբաստիեն Լըկորնուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter