HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ է մտածում Արցախի ժողովուրդը Սերժ Սարգսյանի ասած «ողջամիտ փոխզիջումների» մասին (տեսանյութ)

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունը

Ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»: Հենց այսպես է նշված պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Ողջամիտ փոխզիջումներ» ասելով Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային սեղանին դրված այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները»:

«Չենք լռելու»-ն Սերժ Սարգսյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի, Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի մասնակիցների և այլոց ուշադրությանն է ներկայացնում դեռևս անցյալ տարի նկարահանած իր տեսանյութը` Սերժ Սարգսյանի ասած «փոխզիջումների» հանդեպ արցախցի ժողովրդի վերաբերմունքի վերաբերյալ:

Տեսանյութում հասարակ արցախցիների կողմից հնչեցված կարծիքները գալիս են վկայելու, որ ազատագրված տարածքների հարցում ցանկացած «փոխզիջում» (որը ոչ այլ ինչ է, քան զիջում) հանգեցնելու է հայ ժողովրդի աննախադեպ բունտի: Ահա սա է այն պարզ իրողությունը, որ պետք է բացատրի Սերժ Սարգսյանը եվրոպացիներին, երբ վերջիններս իր վրա ճնշում են գործադրվում:

Արցախն ազատագրել է ժողովուրդը, իսկ նրա կարծիքը հետևյալն է.

 


Մեկնաբանություններ (2)

Արամ
Հրաշալի տեսանյութ էր: Ապրեք, շատ ապրեք, սիրելի ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ղարաբաղի հարցը այսօր փակուղում է: Հավանաբար այն դեռ տասնյակ տարիներ էլ չի լուծվելու: Գտնվելով այսպիսի բարդ տարածքաշրջանում,սա Հայաստանի համար անբարենպաստ (մեղմ ասած) գործոն է միշտ մնալու: ԿԱՄ ՀՀ-ն պիտի ՀԻՄԱ (քանզի ժամանակը Հայաստանի օգտին չէ այլևս) ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը (անկանխատեսելի հետևանքներով), ԿԱՄ էլ պիտի գնա «ողջամիտ փոխզիջումների»: ՈՒՐԻՇ տարբերակ ՉԿԱ: Եթե ՀՀ-ն ճանաչի էլ ԼՂՀ-ի անկախությունը , ես շատ եմ կասկածում թե երբևէ ԼՂՀ-ն կդառնա միջազգային իրավունքի սուբյեկտ ,այսինքն ՄԱԿ- անդամ և այլն: ՈՒՍՏԻ Հայերի համար ԼԱՎԱԳՈՒՅՆ տարբերակն Արցախի միացումն է ՀՀ-ին,որը, ԻՄ ՀԱՄՈԶՄԱՄԲ, ԵՐԲԵՔ առանց «ողջամիտ փոխզիջումների» չի լինելու: Բայց ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ հարցն այն է,թե ՈՐՆ է «ողջամիտ փոխզիջում»: Իսկ այս հարցի պատասխանը կախված է նրանից,թե որն է Հայաստանի ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ստրատեգիական պլանը: Ինձ համար սա պիտի լինի ՄՈՒՏՔ ԿԱՍՊԻԱԿԱՆ ԾՈՎ -թեկուզ նեղ շերտով: ՈՒՍՏԻ,ինձ համար, Հայաստանի համար ՀԱՂԹԱՆԱԿ կարելի կլինի անվանել, եթե գոնե այսօրվա ԼՂՀ-ի (11.458 ք.կմ.) ամբողջ տարածքի ԳՈՆԵ մինիմում 56%-ը ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ (de jure) անցնի Հայաստանին, ՊԱՐՏԱԴԻՐ պայմանով,որ ԱՄԲՈՂՋ Քաշաթաղի շրջանը և Արաքս գետի երկարությամբ ազատագրված տարածքը անցնի Հայաստանին: Ես հասկանում եմ այս հարցի ամբողջ զգացմունքայնությունը և կատարված զոհաբերությունները, բայց հերիք ինչքան Հայը միայն ցգացմունքայնության հիման վրա որոշումներ կայացրեց: Հետո,ուզես-չուզես,Ադրբեջանը քո հարևանն է ու մնալու է հարևանդ:Մեծամտություն թող չհնչի,բայց կարծում եմ կարևոր կոմենտ գրեցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter